Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 38

Թեմա՝ Ամբողջ թվերի հանումը.

Իմանալով, թե ինչպես է կատարվում ամբողջ թվերի գումարումը` դժվար չէ հասկանալ, թե ինչպես պիտի կատարվի նրանց հանումը։

Ենթադրենք, թե +3 թվից պետք է հանել +7 թիվը։  Այս թվերի տարբերությունն այն թիվն է, որը հանելիին (+7) գումարելով՝ կստանանք նվազելին (+3)։ Դա –4 թիվն է, քանի որ (+7) + (–4) = +3։

Ուրեմն (+3) – (+7) = –4։

Նույն կերպ (–5) – (–2) = –3, քանի որ (–3) + (–2) = –5:

Մյուս կողմից` (+3) + (–7) = –4, (–5) + (+2) = –3, ուստի կարող ենք գրել

(+3) – (+7) = (+3) + (–7), (–5) – (–2) = (–5) + (+2):

Բերենք օրինակ.

(+12) – (+9) = (+12) + (–9) = +3,

(–11) – (–7) = (–11) + (+7) = –4,

(+5) – (+4) = (+5) + (–4) = +1։

Այս օրինաչափությունը ճիշտ է ցանկացած երկու ամբողջ թվերի համար, ուստի մի ամբողջ թվից մեկ ուրիշ ամբողջ թիվ հանելու համար պետք է նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Բերված կանոնից հետևում է, որ ամբողջ թվից զրո հանելիս ստացվում է նույն ամբողջ թիվը, իսկ զրոյից որևէ ամբողջ թիվ հանելիս ստացվում է հանելիին հակադիր թիվը:

Առաջադրանքներ
1) Ինչպես են ամբողջ թվերը իրարից հանում, գրիր կանոնը:



2) Գրիր երկու բացասական թվեր և իրարից հանիր:

3)Հաշվիր.

ա) 6 – 7 = -1
բ) –30 – 44 = -74
գ) 12 – 9 = 3

դ) 18 – 23 = -5
ե) –11 – 9 = -20
զ) 8 – 2 = 6
է) –16 – 7 = -23
ը) 0 –16 = -16

4) Կատարիր հանումը.

ա) 34–(–7)=41
բ) 101 – (–8)=109
գ) 29 – (–11)=40
դ) –70 – (–14)=-56
ե) –48–(–25)=-23
զ) –17 – (–34)=17
է) –52 – (–2)=50
ը) 82 – (–3)=85:

5) Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 > 3 – 8,
գ) –25 – (–3) < –3 – (–25),
բ) (–7) – 4 < 4 – (–7),
դ) 6 – (–2) > (–2) – 6։

6) Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի հավասարու թյուն ստացվի.

ա) 2 – 8 = –6,
դ) -28+
 25 = –3,
է) -3+ 
9 = 6,
բ) 0 – (
-7) = 7,
ե) –15+
14 = –1,
ը) 19 –
 11= 8,
գ) 3 +
 (-23) = –20,
զ) –(-10) + 
10 = 20,
թ) –61 – (-83) = 22։

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (35 – 17) – 20 = -2,
դ) (–18 + 6) – 39 = -12-39=
-51

8) Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբերությունը լինի  դրական թիվ:

+8-(+2)=6

9) Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145 մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր խորությունների տարբերությունը։

-145-(-173)=28

Author:

Իմ անունը Անահիտ է, սովորում եմ 6-րդ դասարանում, սիրում եմ՝ ճապոնական մուլտֆիլմեր և նկարել։ Հիմա իմ նպատակն է սովորել ֆրանսերեն և իսպաներեն։

Leave a comment