Posted in Русский язык 6

Учитель которым я горжусь

Лучший учитель в моей жизни это моя бабушка, сейчас к сожалению она не преподаёт, но её ученики всё ещё её уважают. Она подарила мне очень многие знания в русском языке, открыла многие секреты в русском языке, я присутствовала на многих её уроках, она преподаёт с такой любовью.

Ещё я очень уважаю нашу учительницу по математики /ընկեր/ Лианну. Она добрый учитель и замечательный друг. Если ученик не понимает тему она хоть тысячу раз и при этом з делает это с любовью.

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 30

Պարապմունք 30.
ԱՄԲՈՂՋ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԹՎԵՐ

Ցանկացած բնական թիվ մեկով մեծ է իրեն նախորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրան մեկ գումարելու միջոցով.

1 = 0 + 1,
2 = 1 + 1,
3 = 2 + 1,
4 = 3 + 1,
5 = 4 + 1, …

Ճիշտ է նաև հետևյալ պնդումը. ցանկացած բնական թիվ (ինչպես և զրոն) մեկով փոքր է իրեն հաջորդող թվից, այսինքն՝ ստացվում է նրանից մեկ հանելու միջոցով։ Սկսելով, օրինակ, 5-ից՝ կարող ենք գրել

հավասարությունների հետևյալ հաջորդականությունը.

5 = 6 – 1,
4 = 5 – 1,
3 = 4 – 1,
2 = 3 – 1,
1 = 2 – 1,
0 = 1 – 1։

Հարց է ծագում՝ կարելի է արդյոք շարունակել այս հաջորդականությունը։ Կարծես թե այս հարցի պատասխանն ակնհայտ է. իհարկե, ո՛չ։ Չէ՞ որ հաջորդը պիտի լինի այնպիսի թիվ, որը հավասար է 0 – 1

տարբերությանը, այսինքն` այնպիսի թիվ, որը զրոյից փոքր է։ Իսկ մեզ ծանոթ թվերից ոչ մեկն այդպիսին չէ։ Սակայն զրոյից փոքր թվեր գոյություն ունեն և հնարավորություն են տալիս կատարելու հանման

գործողությունը անգամ այն դեպքում, երբ նվազելին հանելիից փոքր է։

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոյից 1-ով փոքր թիվը նշանակվում է այսպես. –1 (կարդացվում է,մինուս մեկե)։ Պարզ է, որ պիտի տեղի ունենա հետևյալ հավասարությունը.

–1 = 0 – 1։

-1-ը այսպես կոչված ամբողջ բացասական թվերից առաջինն է։

Հաջորդ ամբողջ բացասական թիվը –2-ն է, այն 1-ով

փոքր է –1-ից։ Այսինքն
՝ –2 = –1 – 1։

Նրան հաջորդում է – 3 թիվը.
–3 = –2 – 1 = –1 – 1 – 1։

Այսպես շարունակելով՝ կարելի է կազմել միանիշ բացասական

թվերի հետևյալ աղյուսակը.

–1 = 0 – 1

–2 = – 1 – 1 = 0 – 1 – 1

–3 = –2 – 1 = 0 – 1 – 1 – 1

–4 = –3 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1

–5 = –4 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1

–6 = –5 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–7 = –6 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–8 = –7 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1

–9 = –8 – 1 = 0 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 – 1 –1

Զրոյից փոքր թվերը կոչվում են բացասական թվեր։

Զրոն ո՛չ բացասական թիվ է, ո՛չ էլ դրական:

Ամբողջ դրական և բացասական թվերն ու զրոն ունեն ընդհանուր անվանում՝ ամբողջ թվեր։


Առաջադրանքներ:
1. Ո՞ր թվերն են կոչվում դրական, ո՞ր թվերը՝ բացասական։

Դրական թվերն են կոչվում 0-ից բարձր թվերը, իսկ բացասականներն են կոչվում 0-ից ցածր թվերը:

2. Ո՞րն է այն թիվը, որը ո՛չ դրական է, ո՛չ բացասական։
0

3. Ճի՞շտ է արդյոք, որ ցանկացած բացասական թիվ զրոյից փոքր է։
Այո

4. Ո՞ր թիվը կստացվի, եթե 0-ից հանենք 1։
-1

5.  Ո՞ր թվերն են կոչվում ամբողջ թվեր։
Բացասական թվերը, 0-ն և դրական թվերը/բոլորը իրար հետ/ կոչվում են ամբողջ:

6. Ասե՛ք ջերմաչափների ցուցմունքները

(տե՛ս նկարի)։

1 -13
2 +7
3 0
4 +24
5 -5

7. Կարդացե՛ք թվերը.

+2 – պլուս երկու
–3 – մինուս երեք
0 – զրո
+8 – պլուս ութ
–10 – մինուս տաս
–15 – մինուս տասնհինգ
+1 – պլուս հինգ
–27 – մինուս քսանյոթ
–12 – մինուս տեսներկու
+100 – պլուս հարյուր
–91 – մինուս իննսունմեկ
–74 – մինուս յոթանասունչորս

8. Տրված են –5, –3, ½,  +5, +10, –2, ¾,  0, +4, 1.2/5 թվերը: Նրանցից դո՛ւրս գրեք ամբողջ թվերը:
-5, -3, +5, +10, -2, 0, +4:

9. Գործածելով + և – նշանները` գրե՛ք.
+23
+555
+9456
-1000000
-678
-1

ա) 10^0 տաքություն, գ) 3^0 ցուրտ,
բ) 0-ից 7^0 ցածր, դ) 0-ից 8^0 բարձր:

10. Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ր բարձրությունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։
+4090
բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ մետր է։
+4807
գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք մետր է։
+5033
դ) Բայկալ լճի խորությունը հազար վեց հարյուր քսան մետր է։
-1620
ե) Արաբական ծովի խորությունը հինգ հազար ութ հարյուր երեք մետր է։
-5803
զ) Ալեուտյան իջվածքի խորությունը յոթ հազար ութ հարյուր քսաներկու մետր է։
-7822