Posted in Պատմություն

Ատլանդիա

Ատլանդիա

Ատլանտիդայի մասին բոլոր տեղեկությունները պարունակվում են Պլատոնի երկու երկխոսություններում «Թիմեյ» (համառոտ) և «Կրիտիյ» (մանրամասն)։ «Թիմեյ»-ի երկխոսությունը սկսվում Սոկրատեսի և պյութագորական Թիմեյի դատողություններով լավագույն պետական կառույցի մասին։ Համառոտ նկարագրելով իդեալական պետությունը՝ Սոկրատեսը բողոքում է ստացված պատկերի վերացական և սխեմատիկ լինելուց և ցանկություն է հայտնում «լսել մի նկարագրություն,թե ինչպես կպահի իրեն այդ պետությունը այլ երկրների դեմ պայքարում, ինչպես է այն արժանավայել ձևով պատերազմի մեջ մտնում, պատերազմի ընթացքում նրա քաղաքացիները, ըստ իրենց ուսման և դաստիարակության, ինչպես են կատարում իրենց պարտքը լինի դա ռազմի դաշտում կամ յուրաքանչյուր այլ պետությունների հետ բանակցություններում»։ Ընդառաջելով այդ ցանկությանը՝ երկխոսության երրորդ կողմը՝ Աթենքի քաղաքական գործիչ Կրիտիյը, ներկայացնում է իբրև իր պապի՝ ավագ Կրիտիյի պատմած Աթենքի և Ատլանտիդայի միջև տեղի ունեցած պատերազմի պատմությունը, որն էլ իր հերթին այդ մասին իմացել է Սոլոնի զրույցներից։ Վերջինս էլ իմացել է դրա մասի եգիպտոական քրմերից։ Պատմության իմաստը հետևյալն է՝ ժամանակով՝ 9000 տարի առաջ ( Կրիտիյի և Սոլոնի ապրած ժամանակներից առաջ, այսինքն, մ.թ.ա. VI-V դարեր ), Աթենքը շատ փառահեղ, հզոր և առաքինի պետություն էր.։ Նրա հիմնական մրցակիցը նշված Ատլանտիդան էր. «Այդ կղզին իր չափերով ավելի մեծ է, քան Լիբիան և Ասիան միասին»։

Posted in Պատմություն

Ժանտախտ

Ժանտախտի հարուցիչը, ընկնելով մարդու օրգանիզմ, մի քանի ժամից մինչև 3-6 օր հետո առաջացնում է հիվանդության կլինիկական ախտանշաններ: Հիվանդությունն սկսվում է հանկարծակի, ջերմաստիճանը բարձրանում է մինչև 30-40°C: Նկատվում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, հաճախ` սրտխառնոց և փսխում: Հիվանդներին անհանգստացնում է անքնությունը, առաջանում են զգայախաբություններ: Ժանտախտի մաշկաբուբոնային ձևի ժամանակ հարուցչի թափանցման տեղում նաև առաջանում է կարմիր բիծ, որը վերածվում է արյունաթարախային արտադրությամբ լցված թարախաբշտիկի: Թարախաբշտիկը պատռվում է` առաջացնելով խոց: Հիվանդության առաջին իսկ օրերին ավշահանգույցներում առաջանում են, այսպես կոչված, բուբոններ: Թոքերի ախտահարումը ուղեկցվում է հազով, արյունախառը խորխարտադրությամբ, օդի անբավարարության զգացումով և հաճախ ավարտվում է մահով: Արյունավարակային ժանտախտի դեպքում ախտահարվում են աղիքները: Այն հաճախ ուղեկցվում է լուծով: Երբեմն կղանքում ի հայտ է գալիս արյան ու լորձի խառնուրդ:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Չալանկը

Չալանկը

Հարցեր և առաջադրանքներ:

1․Տեքստից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
վառոդ — պայթուցիկ նյութ

2․Գրիր հետևյալ բառերի հոմանիշները: 
Հախուռն — համարձակ, խիզախ
պատկառանք — հարգանքի զգացում
տարօրինակ — զարմանալի
կասկածելի
թռչկոտել — թռվռալ

3․Նկարագրել և բնութագրել Չալանկին:
Չալանկը այն եզակի շներից են, որոնք արտաքինով են բարի այն նաև հոգով: Չալանկը տեկուզ և տգեղություն ունի տեսքի մեջ, բայց նա միշտ ձեռք կմեկնի:

4․Համոզե՞ց քեզ ավարտը, այլ ավարտ հորինիր:
դուռը բացելով հայրը տեսավ կովին, որը արդեն էր հորթին

5․Ընդգծիր այն հատվածը, որն ամենաշատն ես հավանել և փորձիր վերլուծել։
Շուն մեզ օգնում է մեզ, պաշտպանում և մենք էլ պետք է նրանց հետ լավ վերաբերվենք, սիրենք, օգնենք, լսենք, կերակրենք։

6․Շների և այլ կենդանիների հավատարմության մասին ուրիշ ի՞նչ պատմություններ գիտես
Ես գիտեմ Ջեք Լոնդոնի <<Սպիտակ Ժանիք>> վեպը, որի գլխավոր հերոսն է հանդիսանում Սպիտակ Ժանիք մականունով գայլը։ Գրքում պատմվում է 19-րդ դարի վերջերին Ալյասկայի Ոսկե տենդի ժամանակներում ընտելացված գայլի ճակատագրի մասին։ Ընդ որում, ստեղծագործության մեծ մասը ցույց է տրված կենդանու աչքերով(այսինքն հենց գայլի կողմից), և մասնավորապես, Սպիտակ Ժանիքի։ Վեպում նկարագրվում է մարդու և կենդանիների միջև տարբեր վարքի և փոխհարաբերությունների մասին՝ բարի և չար։

Posted in Պատմություն

Պատմություն 10.11.2021

Հոկտեմբերի 25-31-ը

Թարգմանություններ 6-րդ դասարան

Ընտրել թեմաներից մեկը , կրճատել, թարգմանել

Հին Եգիպտոս․ Հին Եգիպտոսի զարդերը
Հնագետները ասում են, որ եգիպտական զարդերը մեծ արագությամբ զարգանում էին և ունեին մեծ պատմություն դրա համար հիմա կխոսենք եգիպտական զարդերի մասին:

Եգիպտացիները գիտեին գրեթե բոլոր տեսակի զարդերը, որոնք օգտագործվում են մինչ օրս: Ամենահայտնի աքսեսուարը, թերեւս, եղել են թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց վզնոցները։ Դրանք պատրաստվում էին ոսկե ափսեներից, ուլունքներից կամ տարբեր ձևերի կախազարդերից։ Հին Եգիպտոսի ավանդական զարդարանքը ուխն էր, այսպես կոչված, արևի վզնոցը, որը ամրացված էր կաշվե աստառի վրա և օձիք էր հիշեցնում: Փարավոնի ուսխխը կարող էր կշռել մի քանի կիլոգրամ, հաճախ այս իրը օգտագործվում էր որպես պարգև ականավոր հրամանատարների և պաշտոնյաների համար: Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում անհավատալիորեն տարածված էին ապարանջանները, որոնք կարելի էր պատրաստել տարբեր նյութերից՝ ոսկորից մինչև ուլունքներ: Նրանք թեւնոցներ էին կրում նախաբազուկներին, դաստակներին ու ոտքերին։ Կանանց թմբուկները երբեմն զարդարված էին զանգերով, որոնք մեղեդային զնգում էին քայլելիս՝ ստիպելով կանանց սահուն ու նրբորեն շարժվել: Հաճախ թեւնոցները՝ արական և իգական, զարդարված էին Հորուսի աչքով, որը ծառայում էր որպես թալիսման և պաշտպանում կրողին չար ոգիներից և դժբախտություններից: Կախարդական և կրոնական հատկությունները հաճախ նշանակվում էին զարդերի վրա, ուստի Եգիպտոսում տարածված էին տարբեր թալիսմաններ և ամուլետներ: Հին Եգիպտոսում մատանիներ կրում էին նաև երկու սեռերի ներկայացուցիչները։ Միակ տարբերությունը կարող էր լինել այն, որ տղամարդ պաշտոնյաները հաճախ օգտագործում էին սկզբնատառերով և խորհրդանիշներով նշանի մատանիներ: Տարածված էին նաև ականջօղերը, հատկապես մատանիների և շրջանների տեսքով՝ արևի խորհրդանիշներ։ Դրանց վրա ամրացված էին տարբեր ձևերի կախազարդեր և շղթաներ։ Արդյունքում ականջօղերի քաշը կարող էր այնքան տպավորիչ լինել, որ մեծացներ կրողի ականջի ծակը, սակայն եգիպտացիները դա բոլորովին չէին ամաչում։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ե-ի և Է-ի ուղղագրությունը

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

ա/ մանրէասպան, միջօրե, լայնէկրան, երբևիցե, այժմեական, ամենաէական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, 
գոմեշ, դողէրոցք, ելևէջ, եղերերգ, երբևէէլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրէ
հնէաբան, մանրէ, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա: 

բ/ օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, Էջմիածին, ինչևէ, լայնեզր,
խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք, նորեկ, նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չէի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու: 

գ/ օրըստօրե, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե
ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերելք, 
վերերկրյա, ցերեկ, շքերթ: 

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 
Ջուրը շատ (սառն, ցուրտ, պաղ) էր, ճիշտ օրվա նման: 

…. (սիրտը շուռ եկած, տակն ու վրա եղած, ալեկոծված, հուզված, վրդովված) ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես … (աներեր, հաստատուն, անսասան, անշարժ, անդրդվելի, անխախտ) նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես … (շուտափույթ, արագ, շուտ, հապճեպ) էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո … (համարձակվեց, սիրտ առավ, խիզախեց, հանդգնեց) ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար … (շինեց, կառուցեց, կերտեց), որ բոլորին զարմացրեց իր արվեստով

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն 10.11.2021

  1. Նոր թեմա Հարցեր
  2. Ի՞նչն են անվանում դեֆորմացիա:

Դեֆորմացիան դա մարմնի չափի փոփոխությունն է, որի ժամանակ մարմնի վրա պետք է ազդի ուժ:


Ներկայացրե՛ք դեֆորմացիայի օրինակներ:
Դեֆորմացիա օրինակներից են խմորի սխմվելը, քանոնի ճկվելը, փուչիկի սխմվելը, պլաստիլինին սխմելը:

Ո՞ր ուժն են անվանում առաձգականության ուժ:
Առաձգականության ուժը դա այն է, երբ որ մարմնի վրա ուժ ես գործադրում, օրինակ՝ քանոնը ծռում ես, իսկ հետո նա գալիս է նախնական տեսքի:

Մի՞շտ է արդյոք դեֆորմացիայի ընթացքում առաջանում առաձգականության ուժ:
Ոչ

Ինչպե՞ս է կոչվում ուժ չափող սարքը:
Ուժաչափ

Ի՞նչ միավորներով է արտահայտվում ուժը:
Նյուտոն(Ն)
Կիլոնյուտոն(կՆ)
1կՆ=1000Ն

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմուքն 32

Թեմա.
Կոորդինատային առանցք կամ կոորդինատային ուղիղ

Վերցնենք մի ուղիղ և նրա վրա նշենք որևէ O կետ։ O

կետն ուղիղը բաժանում է երկու ճառագայթների, որոնցից մեկն ուղղված է Օ կետից դեպի աջ (դրական ուղղություն), մյուսը` Օ կետից դեպի ձախ (բացասական ուղղություն):

Այժմ ընտրենք մի հատված (միավոր հատված) և այդ ճառագայթների վրա նշենք այն կետերը, որոնց հեռավորությունները O կետից միավոր հատվածի երկարության բազմապատիկներն են։ O կետը

կոչվում է հաշվարկման սկիզբ (կամ սկզբնակետ) և համապատասխանում է զրոյին։ Այդ պատճառով այդ կետի դիմաց գրում ենք 0 թիվը:

Բացասական թվերը ուղղի վրա ներկայացվում են այն կետերով, որոնք գտնվում են O կետից ձախ, դրական թվերը` այն կետերով, որոնք գտնվում են Օ-ից աջ:

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ (կամ կոորդինատային առանցք )։
Նշենք, որ հաշվարկման սկզբնակետը կոչում են նաև կոորդինատների սկիզբ։ Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։


1. Ի՞նչ է կոորդինատային ուղիղը։

Այն ուղիղը, որի համար ընտրված են հաշվարկման սկզբնակետ, դրական ուղղություն և միավոր հատված, կոչվում է կոորդինատային ուղիղ:

2. Ի՞նչ է կետի կոորդինատը։

Կոորդինատային ուղղի վրա տվյալ կետին համապատասխանող թիվը կոչվում է այդ կետի կոորդինատ և գրվում է կետը նշանակող տառի կողքին` փակագծերի մեջ։

3. Ի՞նչ կոորդինատ ունի կոորդինատների սկիզբը։

Դրա կորդինատը 0-ն է:

4. Ի՞նչ թվերի են համապատասխանում այն կետերը, որոնք գտնվում են՝

ա) կոորդինատների սկզբից աջ,

Դրական թվերը


բ) կոորդինատների սկզբից ձախ։

Բացասական թվերը

5. Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–7), B (+8), C (–4), D (+21), E (–50), F (–100)։

Այս թվերը տվյալ տառերի կորդինատներ են:

6. Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից երեք միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

+3

բ) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն բացասական

ուղղությամբ։

-5

6. Կոորդինատային ուղղի վրա նշված են կետեր.

7.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3),
B (+7), C (–6), D (+1), E (+8), F (–5), G (–4) կետերը, եթե միավոր հատվածի երկարությունը 1սմ է:

8. Բացասական ամբողջ թվերի մեջ գոյություն ունի՞ արդյոք ամենափոքրը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Ոչ, որովհետև ամենամեծ բացասական թիվը մեկն է, իսկ ինչպես մենք գիտենք համ դրական, համ բացասական թվերն էլ անվերջ են, այսինքն ամենամեծ բացասական թիվ գոյություն չունի:

9. Ո՞րն է ամենամեծ բացասական ամբողջ թիվը։

Ամենամեծ բացասական թիվը -1ն է:

10. Որո՞նք են ամենամեծ և ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

Ամենամեծ բացասական երկնիշ թիվը -10ն է, իսկ ամենափոքրը՝ -99ը:

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմուքն 31

Թեմա՝ Ամբողջ թվերի շարքը և ամբողջ թվերի համեմատումը

Տեսական նյութ

Մենք գիտենք, որ բնական (դրական ամբողջ) թվերի շարքն այնպես է կազմված, որ նրա յուրաքանչյուր թիվ ստացվում է` նախորդ թվին(սկսած 1-ից) 1 գումարելով.    1, 2, 3, 4, 5, 6 …

Ուրեմն համեմատման նշանների միջոցով կարող ենք գրել.    0 < 1 < 2 < 3 <4 <5 <6 …

Այժմ հիշենք, որ յուրաքանչյուր բացասական ամբողջ թիվ ստացվում է` նախորդից (սկսած –1-ից) 1 հանելով:Այսպիսով` ստանում ենք բացասական ամբողջ թվերի շարքը   … –6, –5, –4, –3, –2, –1։

Այս շարքում յուրաքանչյուր հաջորդ թիվ 1-ով փոքր է նախորդից։

Այսպիսով`

… < –6< –5 <–4 <–3 < –2 <–1< 0։

Միավորելով դրական և բացասական ամբողջ թվերի շարքերը և  0-ն` ստանում ենք ամբողջ թվերի շարքը.

… – 6, –5, –4, –3, –2, –1, 0, 1, 2, 3, 4, 5, 6 …

Կարելի է տեսնել, որ ամբողջ թվերի շարքում յուրաքանչյուր թիվ մեծ է իրենից ձախ գրված ցանկացած թվից և փոքր է իրենից աջգրված ցանկացած թվից.

… < –6 <–5<–4< –3< –2 < –1 < 0<1 < 2 < 3 < 4 < 5 <6 < …

Ամբողջ թվերի շարքը, ի տարբերություն բնական թվերի շարքի, երկու կողմից էլ անվերջ է. չկա ինչպես ամենամեծ, այնպես էլ ամենափոքր ամբողջ թիվ։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Երկու ամբողջ թվերից ո՞րն է ավելի մեծ.

ա) դրակա՞ն թիվը, թե՞ զրոն,

Դրական թիվը զրոյից մեծ է

բ) բացասակա՞ն թիվը, թե՞ զրոն,

Զրոն մեծ է բացասական թվից

գ) դրակա՞ն թիվը, թե՞ բացասական։

Դրական թիվը մեծ է բացասականից

2) x թիվը դրակա՞ն է, թե՞ բացասական, եթե`

ա) x < 0, բ) x > 0:

ա)բացասական

բ)դրական

3) Համեմատե՛ք ամբողջ թվերը.

ա) 0 > –3, դ) –1 < 1, է) –13 < 2,

բ) –4 < 2, ե) 5 > –3, ը) –1000 < 1,

գ) –3 > –10, զ) –16 < –12, թ) 25 > –25։

4) Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք փոքր են՝

ա) 4-ից,

3, 2, 1, 0, -1, -2, -3

գ) 6-ից

5, 4, 3, 2, 1, 0, -1, -2

ե) –5-ից

-6, -7, -8, -9. -10, -11, -12

է) 3-ից,

2, 1, 0, -1, -2, -3, -4

բ) 0-ից

-1, -2, -3, -4, -5, -6, -7

դ) –1-ից

-2, -3, -4, -5, -6, -7, -8

զ) –10-ից

-11, -12, -13, -14, -15, -16, -17

ը) –3-ից։

-4, -5, -6, -7, -8, -9, -10

5) Գրե՛ք հետևյալ թվերը`

ա) աճման կարգով. 31, –1, – 7, –1, 0, –11, 24, 7, – 2 ,–6,

-11, -7, -6, -2, -1, 0, 7, 24, 31

բ) նվազման կարգով. –11, –3, –7, 12, 4, –8, –17, –30, 1, 0, 13։

13, 12, 4, 1, 0, -3, -7, -8, -11, -17, -30

6) Գտե՛ք այն բոլոր ամբողջ արժեքները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 0 < 2 < 3, գ) –4 < 0 < 3, ե) –14 < -10 < –5,

բ) –4< -3 < 0, դ) –5 < 0 <5, զ) –28 < —25 < –22։

7) Գրի՛ առեք հետևյալ պնդումները՝ օգտագործելով անհավասարությունների նշանները.

ա) 11-ը մեծ է 0-ից, գ) –10-ը բացասական թիվ է,

բ) –7-ը փոքր է 0-ից, դ) 2-ը դրական թիվ է։

Ա) 11>0

Բ) -7<0

Գ) -10<0

Դ) 2>0

8) Գրե՛ք որևէ յոթ ամբողջ թվեր, որոնք մեծ են՝

ա) –3-ից

-2, -1, 0, 1, 2, 3, 4

գ) –7-ից

-6, -5, -4, -3, -2, -1, 0

ե) 2-ից

3, 4, 5, 6, 7, 8, 9

է) –5-ից,

-4, -3, -2, -1, 0, 1, 2

բ) –6-ից

-5, -4, -3, -2, -1, 0, 1

դ) 0-ից

1, 2, 3, 4, 5, 6, 7

զ) 10-ից

11, 12, 13, 14, 15, 16, 17

ը) 5-ից։

6, 7, 8, 9, 10, 11, 12