Posted in Հաշվետվություն, Մաթեմատիկա 6

Մաթեմատիկայի հաշվետվություն 2021 /1-ին կիսամյակ/

Պարապմունք 40

Պարապմունք 28

Պարապմունք 3

Պարապմունք 4.

Պարապմունք 5

Պարապմունք 6․ թվաբանություն

Պարապմունք 7

Պարապունք 8

Պարապմունք 9

Պարապմունք 10

Պասրապունք 11

Պարապմունք 12

Պարապմունք 15

Պարապմունք 17

Պարապմունք 18

Պարապմունք 19

Պարապմունք 20

Պարապմունք 21

Պարապմունք 23

Պարապմունք 24

Պարապմունք 25

Պարապմունք 26

Պարապմուքն 27

Ուսումնական աշուն նախագիծ

Սովորողների առաջարկած խնդիրները/հոկտեմբեր/

Պարապմունք 30

Պարապմուքն 31

Պարապմուքն 32

Պարապմունք 33

Պարապմունք 34

Պարապմուքն 35

Պարապմունք 36

Պարապմունք 37

Օլիմպիադա մաթեմաթիկայից

Պարապմունք 38

Պարապմունք 39

Պարապմունք 40

Ինքնաստուգում /Պարապմունք 41/

Պարապմունք 42

Պարապմունք 43

Պարապմունք 44

Պարապմունք 45

Պարապմունք 47

Պարապմունք 52

Առաջին ուս․ շրջանի ընթացքում ես կարողացա մաթեմատիկա առարկայից սովորել ավելի շատ քան ակնկալում էի /իհարկե միայն ընկեր Լիանայի օգնությամբ/։ Ես ինձ կգնահատեի 9, բայց իմ աշխատանքը գերազանց չի, այդ պատճառով էլ գնահատում եմ ինձ 8:

Posted in Հաշվետվություն, Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն դասի հաշվետվություն /1-ին կիսամյակ/ 2021

Բնագիտություն 09․09․2021

Բնագիտություն դասարանական աշխատանք 22.09.21

Բնագիտություն 03.10.21

Բնագիտություն 05.10.21

Բնագիտության տնային աշխատանք 12.10.21

Բնագիտություն գիտելիքների ստուգում 14.10.21

Բնագիտություն դասարանական 20.10.21

Բնագիտություն տնային աշխատանք 19.10.21

Բնագիտություն 10.11.2021

Տնային աշխատանք /բնագիտություն/

Բնագիտություն տնային աշխատանք 30.11. 2021

Ստուգողական /բնագիտություն/ 01.12.2021

Տնային աշխատանք 13-17. 12. 2021 /բնագիտություն/

Այս կիսամյակ աշխատել եմ ոչ այնքան լավ, բայց քանի որ աշխատանք կիսամյակի ընթացքում կատարել եմ իմ ինքնագնահատականը 7 է։

Posted in Հաշվետվություն, Մայրենի 6-րդ դասարան

Մայրենիի հաշվետվություն 2021 /1-ին կիսամյակ/

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ ԼԱՎԱՇԻ ՄԱՍԻՆ

Լավաշի մասին

Գործնական աշխատանք

Ավետիք Իսահակյան Արևի մոտ

Սև  քթերի  երկիրը: Ջանի Ռոդարի

Բ, պ, փ-ի ուղղագրությունը

Գ, Կ, Ք

Դ,Տ,Թ

Լուր-դա-լուր

Փոքրիկ սիրտս ում նվիրեմ

Ձ, Ծ, Ց

Գործնական աշխատանք 05.10.21.

Ջ, Ճ, Չ

Գործնական աշխատանք 11.10.21

Նամականի, Ջոն Սթեյնբերքի նամակը որդուն

Գործնական աշխատանք 12.10.21

Հարի Բրաունի նամակը դստերը

Մ, Ն. Ֆ, Վ

Ր-Ռ. Ղ-Խ

Հ-ի ուղղագրությունն

Գործնական աշխատանք 21.10.21

Առակների շարք

Օ-ի և Ո-ի ուղղագրությունը

Մայրենի 07.11.21

Աշունը մեր բակում

Ը-ի ուղղագրությունը

Ե-ի և Է-ի ուղղագրությունը

Չալանկը

Երեք առակ 09.11.2021

Գործնական քերականություն 16.11.2021

Գոյական անուն

Պառավ ձին։ Լև Տոլստոյ

Գործնական քերականություն

Մայրը։ Հովհ․ Թումայան

Վրթանես Փափազյան։ Առյուծի մահը

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Գործնական քերականություն

Գոյականի հոլովում

Նոյեմբեր ամսվա ամփոփում /մայրենի/

Հովհաննես Թումանյան /Ինքնակենսագրություն/

Ածական անուն

Հանս Քրիստիան Անդերսեն <>

Պաուլո Կոելիո, երկու պատմվածք

Գործնական աշխատանք /մայրենի/

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Դեկտեմբերյան ամփոփում մայրենի
Այս կիսամյակ ես աշխատել եմ շատ լավ, բայց ոչ գերազանցիկ ինձ գնահատում եմ 8:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Դեկտեմբերյան ամփոփում մայրենի

Ռափայել Պատկանյան, Նոր տարի
Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում
Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը
Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը
Գործնական աշխատանք /մայրենի/
Պաուլո Կոելիո, երկու պատմվածք
Հանս Քրիստիան Անդերսեն <>
Ածական անուն
Հովհաննես Թումանյան /Ինքնակենսագրություն/
Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)
Դեկտեմբեր ամիսվա կեսը ես չէի հաճախում դպրոց և ունեմ մի քանի բացթողում, բայց ես պարտաճանաչ հետևում էի ուսուցչիս և ընկերներիս բլոգերին։ Գնահատում եմ ինձ 8:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Նոր տարին հայ բանաստեղծների ստեղծագործություններում

Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն:

Ղազարոս ԱղայանՆոր տարի

Արի, դու,արի
Քո գալդ բարի,
Սիրուն Նոր տարի,
Նոր օրեր բեր մեզ:

Ձյուն տուր սարերի,
Անձրև` արտերին,
Կարկուտը` չարին,
Զով արևը` մեզ:

Անթուփ ծաղիկից,
Աններկ կարմրուկից,
Բարի ցավերից
Ազատ պահիր մեզ:

Մայրական գթով,
Գրկաբաց ձեռքով,
Ուրախ ժպիտով
Առ քո գիրկը մեզ:

Տարին բոլորեց,
Երեսը շրջեց,
Նոր դիպակ դրավ,
Նոր դեմք ցույց տըվավ:

Մարդիկ խնդացին,
Կերան, խմեցին,
Նորադեմ տարուն
Դիմավորեցին:

Հովհաննես ԹումանյանՆոր տարի

Դու էլ արի
Նորեկ տարի
Գըլխիս վերից
Անցիր-գնա,
Ինչպես մի օր
Թեթևասահ,
Որ արևի
Վառ ժըպիտով,
Հողմ ու շանթի
Սառն աղմուկով
Անց է կենում
Ծաղկի վերից,
Իսկ նա հովտում,
Իր հուսալից
Աչքը վերև,
Փոքրիկ, չնչին,
Ցնծում է կամ
Մոտ է վերջին…
Ես էլ էնպես,
Նորեկ տարի
Մի խոտ, մի բույս
Ոչ ավելի:
Մի երկիր է
Տվել մեզ կյանք,
Մի երկինք է
Պահել իր տակ,
Եվ գեղեցիկ,
Փարթամ, հպարտ
Մի խոտ, ծաղիկ
Կամ թե մի մարդ…
Մենակ իրար
Չենք հասկանում,
Բայց ապրում ենք
Մի սահմանում,
Մի ճամփով էլ
Պիտի գընանք,
Կըրկին ձուլվենք,
Մի հող դառնանք,
Անհետ,անտես
Կորչենք, ինչպես
Ջոկ  հընչյուններ
Մի մեծ երգի,
Լոկ հյուլեներ
Տիեզերքի…

 Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-մեկ:

Միսաք Մեծարենց, Նոր տարին

Այս գիշեր հագված, սըգված Նոր տարին
Առտվան լույսին կսպասե տենդոտ,
Ոգիներ անդարձ կորզեցին, տարի~ն
Մեր գրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կ՛ արձագանգեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կ՛օրրե զայն ուժգին,
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերն ըղձանքներու մեջ:

Գիշերվան վերջին պահերու լըռին
Ձայներն ու լույսերն հանկարծ կը մարին,
Եվ բեհեզներով կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կուգա Նոր տարին:

Եղիշե Չարենց, Նոր տարվա համար

Ես Նոր տարի եմ մտնում
բայց նորն ի՞նչ բանի
Ձգտում է սիրտն իմ տրտում…
…Մի հսկա անիվ,
Անկախ կամքից իմ ու քո
կամքից, Ղեկավար,
Շուռ է գալիս  ու դառնում
հավիտյան ու հար:
Ու դառնալու է անվերջ…
մինչև չմնա
Ոչ մի ձգտում, ոչ մի կամք
աշխարհի վրա:
Օ, Նիրվանա, տևական,
քեզ եմ անրջում
Իմ փոթորկոտ, իմ հախուռն
օրերի վերջում…

Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:

Զահրատ, Կաղանդի գիշեր

Ամեն ինչ ծայրեն վերսկսելու,
Ի վերջո նորեն այսպես ըլլալու
Տոնն է այս գիշեր:
Լույսը վառեցեք, եթե չի բավեր
Ձեզ տաքցնելու մեր լույսը ներքին;
Պահ մը ամեն ինչ վերջացնելու,
Ամեն ինչ ծայրեն վերսկսելու
Տոնն է այս գիշեր:
Հույսեր վառեցեք, եթե չեն բավեր
Ձեզ տաքցնելու ձեր հույսերը հին,
Տոնն է այս գիշեր:
Ի վերջո նորեն այսպես մնալու,
Քիչ մը ավելի հուսալքվելու
Տոնն է այս գիշեր:
Երգել փորձեցեք, եթե չեք մոռցեր
Խանդոտ երգերը ձեր պարմանության
Տոնն է այս գիշեր:
Զուր տեղ վատնված օրերն հիշելու,
Գոյության տխուր հաշվեկշիռին
Տոնն է այս գիշեր:
Լույսեր և հույսեր վառեցեք գույն-գույն,
Երգեր երգեցեք հինեն ու նորեն,
Տոնն է այս գիշեր:
Գոյատևելու տոնն է այս գիշեր:

Կաղանդի գազել

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

Ես տարվույն մեջ, տարիեն դուրս, ինչ Կաղանդներ եմ ողջուներ,
Թող ձերն ըլլա այս գիշերվան կարմիր գինին Կաղանդներուն:

Տոն եմ տոներ ամեն անգամ, երբ նոր սիրով մ՛եմ գինովցեր,
Ամեն անգամ լույսն եմ խմեր այս լուսածին Կաղանդներուն:

Դուք ցնծացեք, դուք բերկրացեք ու խայտացեք այս գիշեր դուք,
Խուզարկեցեք արևասքող գանձն ու ոսկին Կաղանդներուն:

Իմ Կաղանդին ըսպասեմ ես Սեր-Կաղանդիս նորահըրաշ,
Երբ դուք մըռայլ օրերե վերջ երթաք կրկին Կաղանդներուն:

Բարև ըսեմ այս Կաղանդին ու բոլոր հին  Կաղանդներուն,
Մեր Կաղանդին, ձեր Կաղանդին ու բոլորին Կաղանդներուն:

ԿԱՂԱՆԴԻ ԾԱՌ ՄԸ
Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պէտք է
Նախ ծառ մը — յետոյ զարդեր ծառին վրայ

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պէտք է
— Ծառէն զարդէն զատ
Հաւատքը գալիք աղուոր օրերու

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մէկ բան կը բաւէ — ոչ ծառ ոչ ալ զարդ —
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգւոյս բարի խաբկանքն է

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Արդէն պատրանքը լրիւ կը բաւէ

Բարի տարի ձեզ եւ բարի պատրանք

Մետաքսե, Նոր տարվա գիշեր

Թե աշխարհում փակ դռներ կան, թող որ բացվեն այս գիշեր,
Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր,
Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն,
Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր:
Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր,
Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր;
Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող,
Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր:
Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր,
Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր,
Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր…
Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր,
Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր:

Պարույր Սևակ, Արի Նոր տարի
Արի՜, Նո՛ր Տարի,
Գալուստդ բարի՜,
Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
Ուշ մնացածին,
Քնով տարվածին.
Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
Սիրասթափվածին՝ մի նոր միացում.
Ձեռքից հավատը փախուստ տվածին,
Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
Մեծին՝ մանուկի անարատություն,
Տափարակներին՝ Արարատություն,
Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
Որ նրա վրա Քաղցը այսուհետ
Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ,
Ու Սարսափն իրեն թագակիր չզգա.
Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
Տրվի ճախրանքի,
Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից,
Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի.
Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ,
Ո՛չ մի ազգ ու ցեղ
Պատմության քափից ու սև մրուրից չթունավորվի,
Դառնա լիազո՛ր, դառնա լիիրա՛վ,-
Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
Նաև հասկանա՛նք,
Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Պաուլո Կոելիո. Երեք մայրիների հեքիաթը

Ըստ մի հին ու հայտնի լեգենդի, մի օր Լիբանանի հիասքանչ անտառներից մեկում ծնվեցին երեք մայրի։ Մայրիները, ինչպես հայտնի է, շատ դանդաղ են աճում, այնպես որ մեր երեք ծառերը միասին դարեր անցկացրեցին` մտորելով կյանքի և մահվան, բնության և մարդկության մասին:
Նրանք տեսել էին, թե ինչպես Լիբանանի հողին ոտք դրեցին Սողոմոն թագավորի պատգամաբերները և ինչպես հետո ասորացիների հետ մարտերում ողջ երկիրը ողողվեց արյան գետերով։ Նրանք դեմ առ դեմ հանդիպել էին երկու ոխերիմ թշնամիներին` Իզաբելին և Եղիա մարգարեին: Նրանց ժամանակ էր հորինվել այբուբենը: Նրանք զմայլվում էին` տեսնելով, թե ինչպես էին իրենց կողքով անցնում գունագեղ կտորներով բեռնված քարավանները:Եվ մի գեղեցիկ օր ծառերը որոշեցին խոսել ապագայի մասին:

– Այս ամենից հետո, ինչ ինձ բախտ վիճակվեց տեսնել,- ասաց առաջինը,- ես կուզենայի գահ դառնալ, որին կբազմեր աշխարհի ամենազորեղ թագավորը:

– Իսկ ես կուզենայի այնպիսի բանի մի մասը դառնալ, որը հավերժ Չարը Բարու կվերափոխեր,- ասաց երկրորդը:

– Ինչ վերաբերում է ինձ,- ասաց երրորդը,- ես երազում եմ, որ մարդիկ` ամեն անգամ ինձ նայելով` հիշեին Աստծուն:

Այդպես անցան երկար ու ձիգ տարիներ, և ահա, անտառում հայտնվեցին փայտահատները: Նրանք սղոցեցին ծառերն ու տարան:

Առաջին մայրուց փարախ սարքեցին, իսկ նրա բնափայտի մնացորդներից` մսուր պատրաստեցին:

Երկրորդ ծառից գեղջկական կոպիտ մի սեղան պատրաստեցին, որն ավելի ուշ վաճառեցին մի կահույքավաճառի:

Երրորդ ծառի գերանները վաճառել չհաջողվեց: Դրանցից տախտակներ սղոցեցին և պահեցին մեծ քաղաքի պահեստներից մեկում:

Դառնագին տրտնջացին երեք մայրիները. «Մեր փայտն այնքան լավն էր, սակայն ոչ մեկը չկարողացավ ըստ արժանվույն օգտագործել այն»:

Ժամանակն անցնում էր, և մի աստղալից գիշեր ամուսնական մի զույգ օթևան չգտնելով, որոշեց մտնել ու գիշերը լուսացնել այն փարախում, որը կառուցված էր առաջին ծառի տախտակներից: Կինը հղի էր և հենց փարախում նա այդ գիշեր որդի ունեցավ, և նրան տեղավորեց մսուրի մեջ` փափուկ ծղոտի վրա:

Եվ հենց այդ պահին առաջին մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ, ինքը հենարան էր դարձել Աշխարհի ամենակարող Թագավորին:

Տարիներ անց մի գեղջկական սովորական խրճիթում մարդիկ հացի նստեցին հենց այն սեղանի շուրջ, որը պատրաստված էր երկրորդ ծառի փայտերից: Եվ մինչ ընթրիքը սկսելը, նրանցից մեկը մի քանի խոսք ասաց սեղանին դրված հացի և գինու մասին: Եվ երկրորդ մայրին անմիջապես հասկացավ, որ հենց այդ պահին ինքը հենարան ծառայեց ոչ միայն սեղանին դրված հացի և գինու համար, այլև Մարդու և Աստծո միջև միությանը:

Հաջորդ առավոտյան երրորդ ծառի երկու տախտակներից խաչ սարքեցին: Մի քանի ժամ անց տանջված ու վերքերի մեջ կորած մի մարդու բերեցին և մեխերով խաչին գամեցին: Երրորդ ծառը սարսափեց իր ճակատագրից և անիծեց իր դաժան բախտը:

Սակայն չէր անցել երեք օր, երբ նա հասկացավ իր համար նախանշված բախտը: Մարդը, որը գամված էր խաչին, դարձավ Երկրի Լույսը: Իսկ իր փայտից պատրաստված խաչը տանջանքների գործիքից վերափոխվեց հաղթանակի և հավատի խորհրդանիշի:

Այսպես իրականացան երեք լիբանանյան մայրիների ցանկությունները, այնպես, ինչպես միշտ լինում է երազանքների հետ: Դրանք ի կատար ածվեցին, բայց բոլորովին այլ կերպ քան իրենք էին պատկերացնում:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Սուրբ Ծննդյան տոնածառի պատմությունը

Անհնար է պատկերացնել Ամանորն ու Սուրբ Ծնունդը առանց տոնածառի: Դա տոնի պարտադիր անհրաժեշտությունն է: Որտեղի՞ց է ծագել  Ամանորին և Սուրբ Ծնունդին տներում այդ փշատերև ծառերի տեղադրելու ավանդույթը:

Պահպանվել են շատ լեգենդներ, որոնցից յուրաքանչյուրն յուրովի է ներկայացնում Ամանորյա տոնածառի պատմությունը: Ահա դրանցից մի քանիսը.
Ամանորյա գիշերը բոլոր բույսերը գնացել էին Բեթղեհեմ`երկրպագելու մանուկ Հիսուսին: Առաջինը եկել էին արմավենիները, այնուհետև տարաշխարհիկ ծառերը`հաճարենիները, բարդիները, թխկիները, կաղնիները, մագնոլիաները, կեչիները, էվկալիպտները, հսկա կարմիր ծառերը և բարձր մայրիները: Իսկ  հեռավոր ցուրտ հյուսիսից եկել էր փոքրիկ եղևնին, որը այդ վեհասքանչ ծառերի մոտ  շատ համեստ էր: Ծառերն ամեն կերպ փորձում էին թաքցնել եղևնուն Աստվածային Մանուկից:  Բայց հանկարծ երկնքում հրաշք է կատարվում. սկսվում է աստղերի շարժումը: Նրանք սկսում են  ընկնել գետնին, և  մեկը մյուսի վրա ընկնելով, իջնում են  փոքրիկ եղևնու ճյուղերին, մինչև նա չի փայլատակում հարյուրավոր լույսերով: Այդպես եղևնին դառնում է  տոնածառ:

Մեկ այլ լեգենդի համաձայն` հրեշտակները գնացել էին անտառ` տոնածառ ընտրելու: Սկզբում նրանք ուզում էին ընտրել ամենակարող կաղնուն: Բայց հրեշտակներից մեկն ասում է. «Ոչ, մենք չենք կարող ընտրել կաղնուն, քանի որ  այն չափազանց պինդ և չափազանց փխրուն փայտ ունի, բացի այդ, կաղնուց են պատրաստվում գերեզմանների  խաչերը» : Այնուհետև հրեշտակները շարունակում են ճանապարհը և մոտենում  հաճարենուն: Սակայն երկրորդ  հրեշտակը ասում է.« Հաճարենին մենք նույնպես չենք կարող ընտրել, քանի որ աշնանը այն շատ վաղ է թոշնում և արագ  կորցնում իր սաղարթը»: Երբ նրանք մոտենում են  բարդուն, երրորդ հրեշտակն ասում է. «Բարդին նույնպես  հարմար չէ , քանի որ նրա ճյուղերը սովորաբար որպես խարազան են օգտագործում մեղավորներին պատժելիս»: Նույն կերպ մերժվում է  նաև ուռենին, քանի որ չորրորդ  հրեշտակի կարծիքով` գրեթե միշտ լացող ծառը չի կարող ուրախության խորհրդանիշ լինել: Վերջապես հրեշտակները մոտենում են  եղևնուն: Նրա մշտադալար ծածկույթը, վայելչակազմությունը, փշատերևի հաճելի բուրմունքը հիացնում են նրանց:
Այդպես եղևնին դառնում է Սուրբ Ծննդյան ծառը:

Եղևնին անմահության և հավերժ կյանքի, վերածննդի, անթառամության, առողջության, երկարակեցության, հավատարմության, ազնվության և համբերության  խորհրդանիշ է: Հնուց  մարդիկ հավատում էին, որ եղևնին  պաշտպանում է տունը չար ուժերից: Ձմեռային արևադարձի ժամանակ հին գերմանացիները առաստաղից հատուկ կախում էին եղևնու ճյուղերը, որպեսզի  մաքրեն իրենց տունը: Շուտով եղևնու ճյուղերին փոխարինեցին ամբողջական  ծառերը: Եղևնին արմատից  կախում էին առաստաղից, այն խորհրդանշում էր երկիրն լուսավորող արևը, իսկ ծառի արմատները` ամեն ինչի  հիմքը: Այսպիսով երկրայինը  դառնում է երկնայինի արտացոլումը: Գերմանացի ժողովուրդների մեջ եղել է հնագույն սովորություն` Ամանորին գնալ անտառ, որտեղ նախօրոք ընտրված եղևնին զարդարում էին մոմերով, գունավոր կտորներով, և ամանորյա ծեսը  կատարում էին դրա շուրջը:

Ժամանակի ընթացքում եղևնիները սկսեցին կտրել և բերել տուն, որոնք տեղադրվում էին սեղանի վրա: Ծառին ամրացնում էին մոմեր, խնձորներ, քաղցրավենիքներ:

Գերմանացիների մկրտությունից հետո այդ սովորույթներն ու ծեսերը  ստացան  քրիստոնեական իմաստ, և տներում տեղադրված տոնածառերը դարձան Սուրբ Ծննդյան տոնի Ճրագալույցի  պարտադիր ատրիբուտ:

Այժմ այդպիսի եղևնին կոչվում է Սուրբ Ծննդյան  տոնածառ: Սուրբ Ծննդյան  հանդիսություններում ներգրավված են  ոչ միայն մեծահասակները, այլև ավելի ու ավելի շատ երեխաներ:

Տոնածառը զարդարելու ավանդույթը, ինչը մենք անում ենք նաև այսօր, սկիզբ է դրել գերմանական հայտնի բարեփոխիչ Մարտին Լյութերը: Սուրբ Ծննդյան նախօրեին, տուն վերադառնալիս,  նա հիանում էր երկնքի գեղեցկությամբ: Աստղերը փայլոմ էին նույնիսկ ծառերի ձնառատ ճյուղերի միջից, ասես բոցկլտում էին սաղարթները: Տանը Մարտինը սեղանին է դնում եղևնին, զարդարում մոմերով, իսկ գագաթին` աստղ` ի հիշատակ  Բեթղեհեմյան աստղի: Մարտին Լյութերը գրել է. «Ինչպես հավերժական Աստվածն է  մարմնավորված փոքրիկ երեխայի կերպարում, այնպես էլ մշտադալար եղևնին մտնում է մեր տուն` ավետելու Քրիստոսի Ծննդի ուրախությունը»:

XVIII-XIX  դարերում տոնածառի զարդարման ավանդույթը տարածվեց ոչ միայն Գերմանիայում, այլև` Անգլիայում, Ավստրիայում, Չեխիայում, Հոլանդիայում, Դանիայում, իսկ Պետրոս I-ի օրոք`  նաև Ռուսաստանում: 1699 թվականին առաջին ռուսական   կայսրը ստորագրում է հրամանագիր, ըստ որի մտնում է  նոր տարեգրություն` Քրիստոսի Ծնունդը, իսկ  Նոր տարին պատվիրում է տոնել եվրոպացիների  նման` հունվարի 1-ին: Պետրոս I-ի հրամանագրով Մոսկվայի բոլոր բնակիչներին հանձնարարվել էր տոնել Նոր տարին. գիշերը խարույկ վառել, հրավառություն կազմակերպել, շնորհավորել միմյանց, զարդարել տները փշատերև ծառերով: Պետրոս  I-ի մահից հետո այլևս տներում ամանորյա եղևնիներ  չէին դնում: Միայն պանդոկների տերերն էին իրենց տները դրանցով զարդարում, բայց այս տոնածառերը մնում էին  պանդոկներում կլոր տարին, այստեղից էլ «եղևնիներ-փայտիկներ»`  «елки-палки արտահայտությունը:

Ամանորի տոնակատարությունները և Սուրբ Ծննդյան ծառեր դնելու սովորույթը վերածնվեցին Եկատերինա II-ի օրոք: Իսկ Սուրբ Ծննդյան ծառերի զարդարումը միայն XIX դարի կեսերին: Ենթադրվում է, որ Սանկտ Պետերբուրգում առաջին  տոնածառը դրվել էր այնտեղ  ապրող գերմանացիների կողմից: Այդ սովորույթը այնպես դուր եկավ պետերբուրգցիներին, որ նրանք նույնպես սկսեցին  տոնածառ դնել իրենց տներում: Այստեղից էլ այս ավանդույթը տարածվեց ամբողջ երկրով մեկ:

Անգլիայում, տոնածառ զարդարելու ավանդույթը իր հետ բերեց Վիկտորիա թագուհու ամուսին Ալբերտ Սաքսոնիա-Կորբուրգը 1841թվականին: Գրեթե 10 տարի  անց` ամբողջ Մեծ Բրիտանիան, արքայական ընտանիքի օրինակով, սկսեց զարդարել եղևնին և նրա շուրջը կազմակերպել ընտանեկան հանդիսություններ ու մանկական տոնակատարություններ:

Ամերիկայում տոնածառ դրվեց  նույն ժամանակում, ինչպես  Անգլիայում: Այս սովորույթը տարածվեց նաև գերմանացի արտագաղթողների միջոցով: Պերճաշուք ծառը` զարդարված մոմերով և նվերներով,  կայուն տպավորություն է թողնում գերմանացիների հարևանների վրա: Եվ արդեն բառացիորեն հաջորդ տարի բոլորն ուզում էին ունենալ իրենց տներում նույն ծառերից: Իսկ 1848թ.-ին Նյու-Յորքում հայտնվեց առաջին տոնածառ վաճառողը: Այդպես սկիզբ առավ Ամանորյա շուկան:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք /մայրենի/

1.Ընդգծել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
նկար-հայտնի, ժամանակակից, գեղանի
այգի-դրախտական, կանաչապատ, ցեխոտ
ծաղիկ-ալ, անուշաբույր, թարմ,
գիրք-մանրագիր, անհետաքրքիր, պատմական
գորգ- հնօրյա, թանկարժեք, թանգարանային
երկիր-վաղամյա, հզոր, մեծ

4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

պարզ — մեծ, խոշոր
բարդ — հորդառատ, ոսկեհուռ, մարդամոտ
ածանցավոր — ալեծուփ, ուժեղ, համեստ, հոտավետ, հոդային, սիրելի
բարդ-ածանցավոր — միջմոլորակային, ահեղամռունչ, առևտրական

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն, անհամ, անիմաստ, դժգույն, ոսկյա, երկաթյա, գունատ, ոսկեղեն, երկաթեղեն, գունեղ, համեղ:

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել-վստահելի, համակրել-համակրելի, բացատրել-բացատրելի, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացկոտ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցոդ-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնամյա:

9.Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրի, աղի, արևելյան, երևանյան, ընկերաբար, կծու, ազդուն, թրթռուն, հնչեղ, շաչուն, խոհուն, դողդոջուն: