Posted in Հաշվետվություն

Отчёт по русскому языку

Домашнее задание

Русский язык 10.02.2022

Урок 1. 07.02.2022

Почему добро всегда побеждает

Русский язык 14-18 февраля

Урок 2. Глаголы движения 21-25.02.2022

Русский язык домашнее задание 03.03.2022

История денег – от древности до современности

Факты а деньгах

Урок 2. 17.03.2022

Русский язык 01.04.2022.

Космос моими глазами

Домашнее задание Космос

Меркурий

Домашнее задание 18.04.2022

 Домашнее задание 25.04.2022

Домашнее задание 30.04.2022

Урок 1. Домашнее задание 04.05.2022

Домашнее задание 15.05.2022

Самостоятельная работа

Что было бы, если бы к вам постучался крокодил?

Первое июня

Русский язык

День защиты детей

Posted in Չորրորդ ուսումնական շրջան

Սենդվիչի պատմությունը

Սենդվիչի պատմությունը ծագում է Ջոն Մոնտգյուի` կոմս Սենդվիչի`   խաշած միսը  հացի մեջ դնելու գաղափարից: Ըստ էության, այդ իսկ պատճառով այսօր շատ  տարածված նման ուտեստը կոչվում է սենդվիչ,  չնայած` մենք սովոր ենք այն անվանել բրդուճ:
Գրաֆ Սենդվիչը ապրել է տասնութերորդ դարում և հեռու էր  խոհարարական արվեստից։ Նա Մեծ Բրիտանիայում զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ։ Այդ պատճառով Ջոնը հիշվում է ոչ միայն սենդվիչի ստեղծող, այլ` որպես Հյուսիսային Ամերիկայի գաղութատիրության համար պատերազմի մասնակից, որտեղ Բրիտանիան պարտություն էր կրել:
Պատմում են,  որ կոմս Սենդվիչը, լինելով չափազանց մոլի մարդ և թղթախաղերի  մեծ երկրպագու, խաղի ընթացքում սիրում էր հաց ու եփած միս ուտել։ Այդ ուտելիքը նրան բազմիցս մատուցել է նրա ծառան։ Մյուսները բնութագրում են նրան որպես անհավատալիորեն  աշխատասեր մարդու  և,  սովը հագեցնելու համար, նա աշխատանքից չշեղվելով, իր աշխատասենյակում հացով միս էր ուտում:
Կոմսը  սենդվիչներից չի հրաժարվել նույնիսկ  կողմնակի անձանց ներկայությամբ։ Ակնհայտ է, որ Սենդվիչը պահանջկոտ չէր ուտելիքի նկատմամբ, դրա համար էլ այդպիսի ուտեստը նրան լիովին  բավարարում էր։
Իմիջիայլոց  հայտնի է, որ թղթախաղերի  հանդեպ  մոլուցքի պատճառով կոմսը  հաճախ էր միջոցների սուղություն ունենում:

Posted in Չորրորդ ուսումնական շրջան

Հարսանեկան խաղիկներ

Հարսանեկան խաղիկներ

Խաս գարնցան իմ աղջիկ (քուրը),

Թան ու թացան իմ աղջիկ (քուրը),

Պստիկ բերան`

Ժամտան խորան,

Մեղրե մատներ`

Ժամտան մոմեր,

Մեջքիկ բարակ`

Ժամտան դռնակ,

Երկան ծամեր`

Ժամտան ավել:

***

Կտուր, կտուր վարեցինք,

Սիրուն (մի լավ) աղջիկ ճարեցինք,
Գացինք, տեսանք` քնած էր,
Վարդն երեսին փռած էր:

Գաթեն ծոցին խեչած էր, (փխլած)
Նուռը ջեբին փնջած էր,

Գաթից մի լավ կծեցինք,

Վարդ երեսը պաչեցինք,

Պաչեցինք ու փախեցինք: (փախցրինք)

***

Աղջիկ ունիմ օղերով,
Հարս պիտ անիմ քողերով,

Աղջիկ ունիմ հարսնացու,

Կտրիճ կուզիմ փեսացու,
Որի՞ն տամ, որի՞ն չտամ,

Հանիմ իշխան տղին տամ:

***

Կլորիկ ու թմբլիկ եմ,

Պստլիկ ու ճստլիկ եմ,

Քիթս պուճուր – պուճուրիկ է,

Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:

Չկա, չկա, չկա:

***

Ալ խնձորի իմ տղեն,
Շեկ շլորի իմ տղեն,
Կանաչ թզնի իմ տղեն,

Կարմիր նռնի իմ տղեն:

***

Տղա ունիմ ազնավոր,(բեղերով)

Հարս կբերե քողերով,

Կանաչ վառած մոմերով,

Մերը կելնի խունկերով,
Հերը կելնի փնջերով.

Էկել են տղուս ձեն կուտան,

Դուռ ու երթիկ վար կուտան,

Կեցեք, ատլաս կապան հագնի,

Թելլի գոտին մեջքին կապի,

Հանդի լալա իմ տղեն,

Աչքը խումար իմ տղեն,
Բոյը չինար իմ տղեն:

Posted in Չորրորդ ուսումնական շրջան

Հարսանեկան պարերգեր

Հարսանեկան պարերգեր
Հոյ Նար, Նար
Կայնել ես վարդի հովին
Հոյ նար, նար, նար, հոյ նար, նար, հոյ նար, Նարե
Շող կտաս արեգակին
Հոյ նար, նար, հոյ Նարե:

Քո շող երեսին մեռնեմ
Հոյ նար, նար, նար, հոյ նար, նար, հոյ նար, Նարե
Աչքերիդ կապույտ ծովին
Հոյ նար, նար, հոյ Նարե,
Հոյ նար, նար, հոյ Նարե:

Մարալո
Մարալո, սարերի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:

Մարալո, հա՜
յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Մարալո, ծամեր ունես ծիրանի,
Մարալո, քամին տա՝ թել-թել անի:

Մարալո, սարերի վըրով գնաց,
Մարալո, իմ յարը խռով մնաց:

Մարալո, ոչ լոր էլավ, ոչ՝ կաքավ,
Մարալո, ձեռնես թռնելով գնաց:

Մարալո, ծաղիկ ես ծաղկանց միջին,
Մարալո, մի հատ ես աղջկանց միջին:

Մարալո, մեծ սարի հովին մեռնեմ,
Մարալո, շեկ տղի բոյին մեռնեմ:

Մարալո, հա՜յ, մարալո, մարալո,
Մարալո, սարի աղջիկ, դարալո:

Խորոտ էր, կոլոտ էր
Հոպայ, զարգե ու քելե

Սելի վըրի բազուկը,
Հայ, լե, լե, հարայ լե,
Բաց թևիդ բիլազուկը,
Հոպայ, զարգե ու քելե:

Մատանուս կապուտ ակը,
Ցոլաց, ընկավ ձեր բակը:

Մատանուդ կապուտ ակը,
Ի՞նչ գործ ունի մեր բակը:

Դուն էլ գիտես, տղա ես,
Լվացքի հարմար փետ ես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Ձմեռվա վառելիք ես:

Դուն էլ գիտես, տղա ես,
Խոտ հնձել էլ չգիտես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Ասեղ թելել չգիտես:

Դուն էլ գիտես, տղա ես,
Գոտի կապել չգիտես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Կով կթել էլ չգիտես:

Սիպտակ աղջիկ, սև տղա,
Բռնել են իրար յախա:

Բոբիկ ջուր մի էրա
Բոբիկ ջուր մի էրա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ձեր բաղի դուռը բաց է, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղով թաց է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Այ տղա, բաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Ոտներդ շաղի միջին, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ջաղջի առաջը գոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Հագածդ կարմիր սոլ է, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ես ծարավ եմ, ջուր չկա, բոբիկ ջուր մի էրա,
Սարերին աղբուր չկա, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Ես ղուշ եմ թևս դեղին, բոբիկ ջուր մի էրա,
Ման գուկամ նանիս գեղին, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Պարբաշի, պարըդ քաշի, բոբիկ ջուր մի էրա,
Ետ դառի, յարիդ աշի, բոբիկ ջուր մի էրա,
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:
Փուշ կըմտնի ոտդ, ջանեջան, կեղնի յաման յարա:

Վայ սարին
Հագել ես ալ ես դառել,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Սրտես հիլալ ես դառել,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Հերվա իմ բլբուլ լեզուն,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
էս տարի լալ եմ դառել
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Ծաղիկ ես սարի վրա,
Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Խնձոր ես ծառի վրա,
Եկել եմ տանում եմ, իմ սիրծ յարին:

Վայ սարին, վայ քարին, վայ սիրահարին,
Եկել են տանում են իմ սիրած յարին:

Պաղ աղպուր
Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

Այ տղա ջան տղա
Ձեռիս կուժը քեզ ընծա
Սերս առ սերդ տուր
Երազիս եկած տղա

Կարմիր վարդ կանաչ թուփ
Այ համով նազով աղջիկ
Գիշերը դուրս արի
Իջնենք ձորը վարդերի

Բեղավոր թուխ տղա
Իմ սրտի հետ մի խաղա
Երկնքին չես նայել
Սիրուն լուսնակ չես տեսել

Այ աղջիկ ջան աղջիկ
Երկար ծամերով աղջիկ
Հեյրան եմ շիվար եմ
Դուրս արի բոյդ տեսնեմ

Այ տղա ջան տղա
Այ զոռով ճարած տղա
Սար տանեմ քեզ խաբեմ
Սերս սրտիդ մեջ ցանեմ

Պաղ աղպուր զուլալ ջուր
Ձեռիդ կժով ջուրըմ տուր
Խմեմ ես հովանամ
Թե մոռանամ քոռանամ

Սև գյուլի
Սև գյուլի, սև գյուլի,
Ծիծեռնակի բունը, ծիծեռնակի բունը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,
Էրթամ կայնեմ շեկո յարիս դուռը,

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սև գյուլի, սև գյուլի,
Ամպել է, թոն չի գա, ամպել է, թոն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա,
Յարըս ընչի սարերեն տուն չի գա:

Սև գյուլի, սև գյուլի,
Կաքավ կայնե քարին, կաքավ կայնե քարին,
Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ,
Սիրտըս կրակ ընկավ անուշ խաղեդ:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Սև գյուլի, սև գյուլի,
Հանդի զով շաղերը, հանդի զով շաղերը,
Յարիս տարեք իմ սրտի բարևը,
Յարիս տարեք իմ սրտի բարևը:

Սև գյուլի, սև գյուլի,
Յարըս ալ ծաղիկ է, յարըս ալ ծաղիկ է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է,
Մեր գեղի բերնի անուշ խաղիկն է:

Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս,
Լե, լե, լե, լե, լե, լե, լե, լե, յարըս:

Հոպայ զարգե ու քելե
Սելի վըրի բազուկը,
Հայ, լե, լե, հարայ լե,
Բաց թևիդ բիլազուկը,
Հոպայ, զարգե ու քելե:

Մատանուս կապուտ ակը,
Ցոլաց, ընկավ ձեր բակը:

Մատանուդ կապուտ ակը,
Ի՞նչ գործ ունի մեր բակը:

Դուն էլ գիտես, տղա ես,
Լվացքի հարմար փետ ես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Ձմեռվա վառելիք ես:

Դուն էլ գիտես, տղա ես,
Խոտ հնձել էլ չգիտես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Ասեղ թելել չգիտես:

Դուն էլ գիտես, տղա ես,
Գոտի կապել չգիտես:

Դուն էլ գիտես, աղջիկ ես,
Կով կթել էլ չգիտես:

Սիպտակ աղջիկ, սև տղա,
Բռնել են իրար յախա:

Ծառ խնկենին որ ծաղկեցավ
Ծառ խնկենին որ ծաղկեցավ,
Թուփն ու տերև բոլորեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:

Ծառ բալենին որ ծաղկեցավ,
Սուրբ խաչ վըրեն որ բազմեցավ,
Թագվոր աթոռք ուրախացավ,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:

Գացեք բերեք ըզկաքավ քարեն,
Թող գա մտնի դարբասխանեն,
Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,
Խերն ու բարին մըր թագվորին,
Խերն ու բարին մըր թագվորին:

Գացեք բերեք ըզկռունկ չոլեն,
Թող գա մտնի դարբասխանեն,
Զընդրիկ զարկենք սուրբ սեղանին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին,
Խերն ու բարին մըր թագվորին,
Օրշնենք ըզթագվոր զուր թագուհին:

Posted in Русский язык 6, Չորրորդ ուսումնական շրջան

День защиты детей

  1. Смотрим видеоматериал и отвечаем на вопросы:
  • Как характеризуется в видео пора детства?
  • О чем нам напиминает праздник День защиты детей?
  • В каком году он появился и что было в этот день?
    1 июня, 1925 года.
  • В каком году этот день стал ежегодным праздником?
    В 1950 году.
  • В какой стране отмечается праздник 3 королей? Что нужно сделать, чтоб в этот день в этой стране получить подарок?
    В Испании. Что бы получить подарок нужно сетсть на колени к королю и по обищять что будеш хорошо учится.
  • В какой праздник девочки ходят друг к другу в гости и дарят подарки?
    В Японии девочкам дарят много кукол, и по этому девочки ходят к друг другу что бы подарить свойей подружке куколку. Всё это поисходит в марте.
  • В какой стране на День детей в подарок можно получить укол и почему?
    В Бразилии, потому что Бразильцы очень песпокоятсья о здоровие свойих детей.

2. Каким детство представляется вам? Какого оно цвета для вас?
Детство у меня осоцыуетсья с яркими цветами, первыми шагами и с первыми взглядоми на мир. Детство самое счастливое время, по этому нужно наслождатсья детством.

3. Создайте красочную открытку на День детей в любой программе

Posted in Չորրորդ ուսումնական շրջան

ՈՒՐԱԽ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Պատասխանի տարբերակներում բերված բառերը, բացի մեկից, նույն ընտանիքից են։ Ո՞րն է օտարը։

Ա. թեյնիկ Բ. բաժակ Գ. գթալ Դ. դանակ Ե. կաթսա

Բ. Արաքս Բ. Որոտան Գ. Երևան Դ. Դեբեդ Ե. Քասաղ
Գ. Իսպանիա, Անգլիա, Մոսկվա, Ռուսաստան, Հայաստան
Դ. կաղնի, խնձորենի, եղևնի, բալ, դեղձենի
Ե. լոր, ագռավ, կաչաղակ, արջ, ճնճղուկ
Զ. վարդ, մեխակ, շուշան,  քաջվարդ, կեռաս:

Ի՞նչ բառ է որոշակի օրինաչափությամբ թաքնվել բերված բառաշարքում։

բարդի, դարակ, թերհաս, թեփուկ, երեկո
Ա․ կարաս
Բ․ դահուկ
Գ․ փեթակ
Դ․ հասուն
Ե․ կորեկ

Պատասխանի տարբերակներից որի՞ հերոսներն են դասավորված ճիշտ նույն
հաջորդականությամբ, ինչ նրանց արձակած ձայները բերված շարքում.
մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց
Ա. կով, կատու, ձի, հավ, առյուծ
Բ. առյուծ, կով, հավ, ձի, կատու
Գ. ձի, առյուծ, կով, հավ, կատու
Դ. հավ, կատու, ձի, առյուծ, կով
Ե. կատու, կով, առյուծ, ձի, հավ

Ո՞վ է միավորում հայտնի հեքիաթների հերոսներին:
Անբան Հուռի, Ձախորդ Փանոս, Քաջ Նազար,
Կիկոս, Կացին ախպեր
Ա. Ղազարոս Աղայան
Բ. Գրիմ եղբայրներ
Գ. Հովհաննես Թումանյան
Դ. Հանս Քրիստիան Անդերսեն
Ե. Ալեքսանդր Պուշկին

Երեխաները դասարանում խաղ էին խաղում: Յուրաքանչյուրը պետք է մի
առարկա ցույց տար՝ ըստ խաղի որոշակի կանոնի: Տաթևիկը ցույց տվեց
տետրը, Դավիթը՝ դասագիրքը, Պետրոսը՝ պայուսակը, Կարինեն՝ կավիճը:
Ի՞նչ ցույց տվեց Սարգիսը:
Ա. ռետին
Բ. քանոն
Գ. սրիչ
Դ. մատիտ
Ե. գրիչ