Posted in Պատմություն

Ուրարտու վանի թագավորություն

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Առաջադրանք 1

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Վանի թագավորություն

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Ես չգտա անծանոթ բառեր

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Վանի թագավորությունը հզորացել է իր հզոր թագավորներով, եթե նրանք չինեին երկիրը չէր զարգան և ոչինչ առաջ չէր գնա: Նրանք հզորացրել են երկիրը և սարքել են անհաղթելի: Իրենց շնորհիվ է, որ հիմա մենք գոնե Հայաստանի ինչ որ մասնիկը ունենք:

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Վանի թագավորությունը ստեղծվել է վարկածների համաձայն մ․ թ․ ա․ XIII-XI դարերում: Մեկ ակլ տեսակետից այն կապվում է Արարատյան դաշտի հետ՝ ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումներից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի»:

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին Սարդուրի I-ին հաջորդել է որդին` Իշպուինին: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որոնք շարունակել է նրա որդի Մենուան:

Երեքն էլ եղել են շատ հզոր առաջնորդներ և նրանց դժվար կլինի համեմատել միմյանց հետ, բայց ես կփորձեմ:

Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Ռազմական բարեփոխման շնորհիվ դաշնային աշխարհազորը փոխարինվել է մշտական կանոնավոր բանակով: Իշպուինին հարավում ընդլայնել է տիրույթները՝ Ուրմիա լճի ավազանից մինչև Պարսուա երկիր (հետագայում՝ Պարսք), հյուսիսում` մինչև Հայկական Պար լեռնաշղթա:

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է այսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ես ընտրեցի «Հայոց մայրաքաղաքները,Վան» ֆիլմը: Դա շատ հետաքրքիր էր: Պատմում էր հայոց մայրաքաղաքների մասին: Նաև ասում էր, որ ոչ մի երկիր այդքան շատ մայրաքաղաք չէր ունեցել, որքան Հայաստանը: Ինձ շատ դուր եկավ այս ֆիլմը, որովհետև դա Հայրենիքի մասին էր:Կոնկրետ մայրաքաղաքների: Կարճ ասած հոյակապ ֆիլմ էր, բոլորին խորհուրդ կտամ դիտել այն:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Ամենահետաքրքիր հատվածը այն էր, երբ նա ասաց, որ ոչ մի երկիր այդքան շատ մայրաքաղաք չէր ունեցել, որքան Հայաստանը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Երեք առակ 09.11.2021

Սողոմոն Իմաստուն, երեք առակ

1.  Մի Մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Մի օր այգում երկար աշխատելուց հոգնեց ու որոշեց պառկել ու հանգստանալ ընկուզենու ստվերում: Նա մեկ նայում էր ճյուղերի արանքներից երևացող ընկույզներին, մեկ` կողքին աճած ձմերուկներին:
«Տեր Աստված,-հանկարծ սկսեց մտածել նա, – ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ կարգին է: Միայն մի մեծ սխալ ես գործել. Ձմերուկն այս հսկա ծառի վրա պետք է աճեր, ընկույզը` թփի: Տեր, դու էլ ես սխալներ անում»:


Այս խոհերի մեջ էր, երբ մի ընկույզ պոկվեց ծառից ու թափով կպավ այդ մարդու ճակատին: Ճակատը պատռվեց, և արյուն եկավ: Մարդը վեր թռավ տեղից, ձեռքերը պարզեց դեպի վեր ու ասաց.
–  Ներիր ինձ, Տեր Աստված, ես իմ կարճ խելքով դատեցի: Ինչ որ ստեղծել ես, ամեն ինչ ճիշտ է ու կատարյալ: Ով չհավանի քո ստեղծածը, ճակատի տեղ գլուխը կկոտրի: Եթե ընկույզի տեղը ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:

2. Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ` վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում: Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին, ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը:
Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

3. Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,- բացատրում է նրանցից մեկը, — ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ, նա իմ կողքից վերցնում է երեխայիս  ու տեղը իր մահացած որդուն դնում։ Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
| Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,- ճչում է իսկական մայրը, — խնդրում եմ, մի՛ սպանեք նրան,  տվեք այդ կնոջը։
Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։

Հարցեր և առաջադրանքներ:
Թվարկիր քեզ ծանոթ  առակագիրներին:
Խնկո ապեր
Եզոպոս

Ո՞վ է եղել Սողոմոն Իմաստունը: Ի՞նչ գիտես նրա մասին:
Ս

Կարդա՛ առակները, ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը:

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 33

Առաջադրանքներ:

1) Ի՞նչ են նշանակում հետևյալ գրառումները.

A (–71), B (+2), C (–2), D (+20), E (–52), F (–10)։

Թվերը տառերի կորդինատներն են:

2) Ի՞նչ կոորդինատ կունենա այն կետը, որն ունի՝

ա) կոորդինատների սկզբից հինգ միավոր հեռավորություն դրական ուղղությամբ,

+5

բ) կոորդինատների սկզբից չորս միավոր հեռավորություն բացասական ուղղությամբ։

-4

3) Կոորդինատային ուղղի վրա քանի՞ բնական թիվ է գտնվում հետևյալ թվերի միջև.

ա) –5 3 3

բ) 0 4 4

գ) 7 8 15:

4) A կետի կոորդինատը –4 է։ Նրա ո՞ր կողմում է գտնվում և նրանից քանի՞ միավոր հեռավորություն ունի B կետը, եթե B-ի կոորդինատն է՝

ա) –9

B կետը գտնվում է 5 միավոր հեռավորության վրա բացասական ուղությամբ:

բ) –1

B կետը գտնվում է 3 միավոր հեռավորության վրա դրական ուղությամբ:

գ) +3

B կետը գտնվում է 7 միավոր հեռավորության վրա դրական ուղությամբ:

դ) +10։

B կետը գտնվում է 14 միավոր հեռավորության վրա դրական ուղությամբ:

5) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք
A (–3), B (+7), C(–6), D (+1), E (+5), F (–5), G (–4) կետերը:

6) Կոորդինատային ուղղի վրա նշե՛ք
–7, –5, –2, 0, +1, +4, +8, +10 թվերին համապատասխանող կետերը։

7) Կոորդինատային ուղղի վրա
A (–6), B (+2), C (–3), D (–4), E (+8), F (–2), G (–10) կետերից ո՞րն է գտնվում ամենից ձախ, և ո՞րը՝ ամենից
 աջ։

Ամենից ձախ գտնվում է G(-10)ն է, իսկ ամենաաջում գտնվում է E(+8):

8) Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–3) կետը։ Նշե՛ք նաև՝

ա) B կետը, որը գտնվում է A կետից երկու միավոր դեպի աջ

բ) C կետը, որը գտնվում է A կետից երեք միավոր դեպի ձախ։

9.Որո՞նք են ամենամեծ եւ ամենափոքր երկնիշ բացասական ամբողջ թվերը։

Ամենամեծ բացասական երկնիշ թիվը -10ն է, իսկ ամենափոքրը -99ը:

10.Գրեք այն երեք հաջորդական ամբողջ թվերը, որոնցից՝

ա) ամենափոքրը –7-ն է

-5, -6, -7

բ) ամենամեծը  –5-ն է։

-7, -6, -5

11.Համեմատե՛ք թվերը.

ա) – 8 < 7

գ) 3 > –13

ե) – 7 > –17

բ) – 9 > – 11

դ) 0 > – 4

զ) 1 > – 8։

12.Անկանոն կոտորակները դարձրու խառը թվեր՝
31/10, 35/6, 121/20, 304/100

3. 1/10

5. 5/6

6. 1/20

3. 4.100

13.Խնդիր ֆլեշմոբից: Լրացուցիչ:
Երկնիշ թվի թվանշանների արտադրյալը 21 է: Որքա՞ն է այդ թվի թվանշանների գումարը:

37

3×7=21

3+7=10

14. Խնդիր ֆլեշմոբից:Լրացուցիչ:
Երեք հաջորդական զույգ թվերի գումարը 336 է։ Գտի՛ր այդ թվերից ամենամեծը։

114