Posted in Մաթեմատիկա 6

Ուսումնական աշուն նախագիծ

1.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞ քառակուսի է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.
Իմ սենյակի հատակի ձևը՝ ուղղանկյուն է։

2. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ:
երկարություն-500սմ

3.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:
լայնություն-400սմ

4. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ:
1։100

5. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը. Երկարություն_ Լայնություն_
երկարություն-5սմ
լայնություն4սմ

6. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով,տեղադրիր նկարը բլոգում:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Առակների շարք

Գյուղացին ու իր որդիները
Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցի: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:

Առաջադրանք:
Ինչ է սովորեցնում առակը:
Առակը սովորեցնում է, որ ամեն ինչը ունի արդյունք:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»: Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:

Առաջադրանք:
Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:
Առակը սովորեցնում է, որ վատով չի կարելի պատասխանել մարդկան /և ոչ միայն/ եթե նրանք քեզ լավն են արել:Առակը սովորեցնում է, որ վատով չի կարելի պատասխանել մարդկան /և ոչ միայն/ եթե նրանք քեզ լավն են արել:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Կարդա՛ հեքիաթը:

Կար-չկար, մի շատախոս կոշիկ կար։ Աջ ու ձախ նա անընդհատ պատմում էր այն ճանապարհների մասին, որտեղով անցնում էր։ Բայց շատախոս լինելուց բացի, նա նաև մի քիչ գլուխգովան էր։ Միայն գեղեցիկ ճանապարհների մասին էր պատմում։ Մի օր էլ քարերը որոշեցին պատժել նրան, քանի որ իրենց մասին նա չէր պատմում երբեք։ Քարքարոտ մի ճանապարհի վրա կոշիկի թաթը սոսնձից պոկվեց։ Բավական չէր, որ շատախոսությունից բերանը հազիվ էր հասցնում փակել, հիմա արդեն դա էլ չէր կարողանում։ Հենց լռում էր, բաց բերանը փոշի ու կեղտ էր լցվում։ Կոշիկը հասկացավ, որ պետք է բերանը փակ պահի ու չխոսի, որ մաքուր մնա։ Նա դադարեց խոսել։  Հիմա միայն անհրաժեշտության դեպքում էր ինչ-որ բան ասում։ Մի քանի օր շատախոս կոշիկը պարապ մնաց, ոչ մի ճանապարհ չգնաց, մինչև նրա տերը որոշեց նրան տանել «բժշկի»՝ կոշկակարի մոտ։Կոշկակարը խնամքով մաքրեց կոշիկը, սոսնձեց այն ու գերազանց վիճակում վերադարձրեց տիրոջը։ Կոշկի տերը ուրախ-ուրախ հագավ իր փայլփլուն կոշիկները և ճանապարհ ընկավ։Այս անգամ արդեն ամբողջ ճանապարհին կոշիկը միայն քթի տակ ճռճռում էր։ Ու արդեն, երբ տուն հասան, կոշիկը սկսեց պատմել ոչ միայն սիրուն ու մաքուր ճանապարհների, այլ նաև քարքարոտ ու փոշոտ ճամփաների մասին։

Վատ ընկերը
Երկու ընկեր գնացին անտառ որս անելու, հանկարծ նրանց առաջ մի արջ դուրս եկավ: Ընկերներից մեկը ծառը բարձրացավ, իսկ մյուսը պառկեց գետնին, շունչն իրեն քաշեց, որ արջը կարծի, թե նա մեռած է: Արջը մոտեցավ նրան, հոտոտեց և մեռած կարծելով՝ թողեց, գնաց:
Այդ ժամանակ ընկերը ծառից իջավ ու ծիծաղելով հարցրեց.
-Արջը քո ականջին ի՞նչ ասաց.
-Արջն իմ ականջին ասաց, որ մյուս անգամ քեզ նման ընկերոջ հետ որսի չգնամ, որ վտանգ պատահելիս մենակ չթողնի ու փախչի:

Առաջադրանք:
Ի՞նչ է առակը:
Առակը կարճ հեքիաթ է, որը պարունակում է իր մեջ շատ իմաստ:
Ուրիշ ի՞նչ առակներ գիտես:
ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ
Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:


ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ
Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին: Եվ աղվեսը դարձավ և ասաց. «Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում»: Եվ որսորդն ասաց. «Որպեսզի հանեմ քո մորթին»: Աղվեսը կանգնեց և ասաց. «Տեր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»:

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 28

Պարապմունք 28.

1)Նույն քարտեզի վրա տեղադրվել են 13 կմ և 26 կմ հեռավորություններ: Քարտեզի վրա քանի՞ անգամ է մի հատվածի երկարությունը մեծ մյուս հատվածի երկարությունից:
26:13=2
2անգամ

2)Մի քարտեզի մասշտաբը 1:10.000 է, մյուսինը՝ 1:150.000

 Ո՞ր քարտեզի մասշտաբն է ավելի խոշոր:
Պատ.՝ 1:10.000:

3)Հեռավորությունը երկու գյուղերի միջև 180 կմ է: Քարտեզի վրա այդ գյուղերի միջև հեռավորությունը 18 սմ է: Քարտեզի 1 սմ-ին ի՞նչ հեռավորություն է համապատասխանում տեղանքում:
180կմ=180.000մ=18.000.000սմ
Պատ.՝ 1000000

4)Քարտեզի վրա հատվածն ունի 8սմ երկարություն։ Գտե՛ք քարտեզի մասշտաբը, եթե այդ հատվածն տեղանքում

ա) 8 կմ է=1:800000
բ) 120 կմ է=1:1200000
գ) 1840 կմ է-1:184000000
դ) 1600 կմ է=1:160000000
ե) 2 կմ է=1:200000
դ) 124 կմ է=1:12400000

5)Ապրանքի գինը նախ իջեցվել է 15%-ով, ապա՝ ևս 20 %-ով։ Որքա՞ն է դարձել ապրանքի գինը, եթե սկզբնական գինը եղել է 10000 դրամ։
10000-ի 15%=1500
10000-1500=8500
8500-ի 20%=1700
8500-1700=6800
Պատ.՝6800:

6).Երեք թվերի գումարը հավասար է 20127­ի: Գումարելիներից մեկը ամենամեծ քառանիշ թիվն է, մյուսը՝ ամենափոքր վեցա­նիշ թվի և ամենամեծ հնգանիշ թվի տարբերությունը: Գտե՛ք երրորդ գումարելին:
9999+(10000-99999)=10000
20127-10000=10127

7.Հաշվի՛ր.
3/5+4/8=3/5+2/4=12+10/20=22/20=11/10
12/25-1/75=36-1/75=35/75=7/15  
3.1/7+2.⅝=22+21=43
4/7×12/25=44/175
27/49:9/7=3/7

8.Ստեղծագործական աշխատանք, կարևոր։

(Ժամկետը մինչև ամսվա վերջ)

Բլոգում նոր գրություն բացիր, վերնագիրը գրիր՝ Իմ սենյակի հատակագիծը, նկարիր քո սենյակը, ընտրիր թվային մասշտաբ, հիմնավորիր ընտրությունը, ցույց տուր ընթացքը․ինչպես ես չափումներ կատարկում,  ինչպես ես պատրաստում  հատակագիծը։ Կարող ես պատմելով գրել ընթացքի մասին, կարող ես նաև տեսանյութ պատրաստել, ինչպես քեզ հարմար է։

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Գործնական աշխատանք 21.10.21

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերըդրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ  հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:
Ջահելի
աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, անխելքի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր::

սևծովյան
փոքրասիական
նորզելանդիացի
միջինասիական
հարավամերիկացի
արևմտյանեվրոպական
խաղաղօվկիանոսյան
հարավկորեական

Կետերի  փոխարեն գրել համապատասխան  ածանցները:

անկենդան
դժկամ
չխոսկան
տգետ
հայրիկ
կիսատ
փառք
վայրենի
աղի
արևելք
եռանդուն
ազդեցիք
դողդոջ
հնչեղ համեղ

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Հ-ի ուղղագրությունն

Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է: 

ա/ ընդ-անուր, հով

Լրացնել հ տառը, որտեղ անհրաժեշտ է: 

ա/ ընդ-անուր, հովհար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հովհանոց, հայթհայթել, հայհոյել, Հովհաննես, հեղհեղատ, հեղ-եղուկ, խոր-ին, խորհել, օրհներգ, հերթապահ, դազգա-, ընդհակառակը, ընդ-ատել, աշխարհազոր, համաշխարհային, ընդ-ուպ, ընդ-առաջ, արհամար-ել: 

բ/ ապաշխար-ել, օխորհուրդ, ընդ-ամենը, խորհրդակցել, աշխարհասփյուռ, ճանապարհային, շնորհալի, նիր-ել, ճանապարհորդ, անշնոր-ք, տարաշխարհիկ, չնաշխարհիկ, չմշկասա-ք, աշխարհացունց, խորհրդածություն, մահճակալ, ընդ-արձակ, հոտ-ոտել, ամպ-ովանի, ողջախոհ

գ/ օրհնանք, արհավիր-ք, խոնար-վել, հեղ-եղել, անպատե-, աշխարհակալ, հեկ-եկալ, անհեթ-եթ, անհարգանք, հոպ-ոպ, ընդ-ունակ, անհողդ-ողդ, ապաշնոր-, ընդ-արվել, ընթ-անալ, ընդ-անրություն, աշխար-իկ, մենաշնոր-, մեծ-արգո:

 Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:

Շնորհ
ճանապարհ
աշխարհ
խոնարհ

ար (գլխարկի այն հատվածը, որը պաշտպանում է արևից), հով-անոց, հայթ-այթել, հայ-ոյել, Հով-աննես, հեղ-եղատ, հեղ-եղուկ, խոր-ին, խոր-ել, օր-ներգ, հերթապա-, դազգա-, ընդ-ակառակը, ընդ-ատել, աշխար-ազոր, համաշխար-ային, ընդ-ուպ, ընդ-առաջ, ար-ամար-ել: 

բ/ ապաշխար-ել, խոր-ուրդ, ընդ-ամենը, խոր-րդակցել, աշխար-ասփյուռ, ճանապար-ային, շնոր-ալի, նիր-ել, ճանապար-որդ, անշնոր-ք, տարաշխար-իկ, չնաշխար-իկ, չմշկասա-ք, աշխար-ացունց, խոր-րդածություն, մա-ճակալ, ընդ-արձակ, հոտ-ոտել, ամպ-ովանի, ողջախո-: 

գ/ օր-նանք, արհավիր-ք, խոնար-վել, հեղ-եղել, անպատե-, աշխար-ակալ, հեկ-եկալ, անհեթ-եթ, ան-արգանք, հոպ-ոպ, ընդ-ունակ, անհողդ-ողդ, ապաշնոր-, ընդ-արվել, ընթ-անալ, ընդ-անրություն, աշխար-իկ, մենաշնոր-, մեծ-արգո:

 Տրված արմատներով կազմել բաղադրյալ բառեր:

Շնորհ
ճանապարհ
աշխարհ
խոնարհ

Posted in Պատմություն

Եգիպտոս

Առաջադրանք 1

Եգիպտոս/պատմել/

1.Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը, 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google mapsGoogle Eart ծրագրերով ճամփորդել /
Հին Եգիպտոսը գտնվում էր Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Նեղոս գետի ափերին։
Այս տարածքում կան պետությունները՝ Եգիպտոս, Սաուդյան Արաբյան, Իսրայելը։

2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:
Մեմֆիսը գտնվում էր Ստորին եգիպտոսի թագավորությունում, իսկ Կահիրեն պարզապես Եգիպտոսում։ Մեմֆիսը հիմնադրվել է մ․թ․ա․ XXXI դարում, իսկ Կահիրեն 969 թվականին։ Մեմֆիսում ուրիշ հագուստ են հագել Կահիրեի հետ համեմատած։ Նաև Մեմֆիսում ուրիշ լեզվով են խոսել։ Բայց Մեմֆիսն ու Կահիրեն գտնվում են նույն տարածքում։ Մեմֆիսը ավերված է, իսկ Կահիրեն ոչ։
3.Ովքեր էին փարավոնները:
Փարավոն բառը նշանակում է «մեծ տան տեր»։ Կարելի է ասել, որ փարավոնը եգիպտական արքա է և համարվում է, որպես կենդանի աստված կամ աստծու որդի։

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

  • Գահ բարձրանալը,
  • արշավանքները,
  • հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»
  • մշակույթը
  • ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Հին Եգիպտոսը կառավարել են փարավոնները։ Հին Եգիպտոսում եղել են շատ հզոր փարավոններ՝ դրանցից մեկն է Ռամզես Երկրորդը։ Ռամզես Երկրորդը դարձավ արքա նրա հոր մահից հետո՝ 20 տարեկանում։ Ռամզեսը թագավորում էր Եգիպտոսում 66 տարի։ Նա համարվում է վերջին հզոր փարավոններից մեկը։ Չնայած իր տարիքին նա շատ լավ հրամանատար էր։ Նաև գիտնականները նկատել էին, որ պատերի վրա քանդակած և պատկերված էին, թե ինչպես է Ռամզես Երկրորդը գրեթե մենակ մենամարտում էր տասնյակ մարտկառքերի դեմ, բայց այդպես Ռամզեսն էր պատկերացնում։ Իրականում այն պահին, երբ որ նրա զորքը գրեթե ոչնչացված էր, այդ պահին օգնության եկան Եգիպտոսի կողմից։ Քանի որ Ռամզեսը շատ հաճախ արշավում էր դեպի արևելք, նա պայմանավորվեց Խետտերի հետ չպատերազմել, այլ պաշտպանել իրար գողերից, որոնք սովորաբար գալիս են Եգիպտոս և Խետտերի մոտ։ Քանի որ Ռամզեսը ուզում էր լինել հայտնի և ունենալ մահից հետո անվերջ կյանք, նրա համար ոչ թե պատրաստվեց բուրգ, այլ ժայռի մեջ պատրաստվեց իր տաճարը և ոչ միայն նրա համար այլև աստվածների՝ անունը դրեց <<Աբու-սիմբել>>։ Վերջում նա պատրաստեց բազմազան արձաններ նրա պատկերով և դարձավ ամենահզոր և հայտնի փարավոններից մեկը։

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմուքն 27

21. Ա)100 անգամ մեծ է։
Բ)1000 անգամ մեծ է։
Գ)20000 անգամ մեծ է։

22. Ա)1:10, Բ)1:50, Գ)1:60, Դ)1:1000, Ե)1:10000, Զ)1:10000, Է)1:60000, Ը)1:100000

23. Ա)20սմ=2դմ
Բ)4սմ
Գ)100սմ=1մ
Դ)1սմ

Շարունակում եմ միայն Ա-ն ու Բ-ն

24. Ա)50000*1=50000սմ=0․5կմ
Բ)50000*5=250000սմ=2.5կմ

25. Սենյակի հատակագիծն ունի ուղղանկյան տեսք, որի կողմերն են 40մմ և 31մմ: Գտե՛ք սենյակի երկարությունն ու լայնությունը, եթե հատակագծի թվային մասշտաբը 1:200 է:
40*200=8000մմ=8մ
31*200=6200մմ=62դմ

26. Բանջարանոցն ունի 340մ երկարությամբ և 220մ լայնությամբ ուղղանկյան տեսք: Ի՞նչ չափեր կունենա այդ բանջարանոցի պատկերը 1:500 մասշտաբով հատակագծում:
34000։500=69սմ
22000:500=44սմ

34. Նկար 4-ում մոծակը պատկերված է 4:1 մասշտաբով: Գտե՛ք մոծակի թևի իրական երկարությունը:
Նկարում մոծակը մոտավոր(հաստատ չի, որ երկարությունն ու լայնությունն ճիշտ է) 4սմ երկարությամբ և 3սմ լայնությամբ ուղղանկյան տեսք։
1)4:4=1սմ
2)3:4=3/4սմ
1սմ երկարությամբ և 3\4սմ լայնությամբ ուղղանկյան տեսք

35. Գտե՛ք՝ մեծացրած է, թե փոքրացրած առար կան, եթե այն պատ կեր ված է
Ա) 1:100 — Փոքրացրած է 100 անգամ
Բ) 10:1 — Մեծացրած է 10 անգամ

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 26

Մասշտաբի գաղափարը (տեսություն)

Հիշենք, որ հատվածների երկարությունները չափելու համար օգտագործվում ենք չափման միավորները՝ 1մմ, 1սմ, 1մ, 1դմ, 1կմ, ընդ որում երկու հեռավորություն հարմար է համեմատել, եթե դրանք տրվում են նույն չափման միավորներով: Հաճախ հեռավորությունները բնության մեջ անհրաժեշտ է լինում տեղափոխել գծագրերի և քարտեզների վրա: Բոլոր հեռավորությունները, որոնք տեղափոխվում են միևնույն քարտեզի վրա պետք է համեմատելի լինեն, այսինքն՝ պահպանեն բնության մեջ եղած հարաբերությունները:

Օրինակ՝ եթե բնության մեջ մի հեռավորություն 7 անգամ մեծ է մյուսից, ապա քարտեզի վրա ևս այն պետք է 7 անգամ մեծ լինի մյուսից:

Որպեսզի բնության մեջ եղած հեռավորությունները տեղափոխվեն քարտեզի վրա օգտագործում են մասշտաբը, որն իրենից ներկայացնում է քարտեզի վրա գտնվող հատվածի երկարության հարաբերությունը համապատասխան հատվածի երկարությանը բնության մեջ:

Մասշտաբը ցույց է տալիս, թե քանի անգամ է հեռավորությունը քարտեզի վրա ավելի կարճ` տեղանքում եղած հեռավորությունից:

Ուշադրություն:

Հաճախ մասշտաբը տրվում է կոտորակի (հարաբերության) տեսքով:
Օրինակ՝ օգտագործելով քարտեզի 1:12500000 մասշտաբը, գտնենք իրական հեռավորությունը տեղանքի վրա գտնվող A և B կետերի միջև, որոնց հեռավորությունը քարտեզի վրա 7 սմ է:

Լուծում

Քարտեզի 1 սմ-ին համապատասխանում է տեղանքի 12500000 սմ-ը կամ 125 կմ-ը: Եթե 1 սմ-ը 125 կմ է, ապա 7 սմ-ը կլինի 125⋅7=875 կմ:

Պատասխան՝ 875կմ:

1.Ի՞նչ է մասշտաբը:
Մաաշտաբը ցույց է տալիս ինչ որ բանի փոքրացրած չափը։

2.Քարտեզի վրա, որի մասշտաբը 1։10000000 է, Երևանի և Թբիլիսիի հեռավորությունը 2սմ է։ Որքա՞ն է Երևանի և Թբիլիսիի իրական հեռավորությունը։
2*10000000=20000000սմ=200կմ

3. Հողակտորի հատակագծի մասշտաբը 1։5000 է։ Ինչքա՞ն կլինի հողակտորում երկու կետերի հեռավորությունը, եթե համապատասխան կետերի հեռավորությունը հատակագծում հավասար է`
ա)3սմ-ի   բ)10սմ-ի   գ)1/2սմ-ի   դ)1.3/4 սմ-ի:
3*5000=15000սմ=150մ
10*5000=50000սմ=500մ
5000*1/2=2500սմ=25մ
5000*7/4=8750սմ=87.5մ

4.Քարտեզի վրա Դիլիջան և Արթիկ քաղաքների հեռավորությունը 5սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:1000000 է:
5*1000000=5000000սմ=5000կմ

5.Քարտեզի վրա Գորիս և Վանաձոր քաղաքների հեռավորությունը 7սմ է: Գտեք այդ քաղաքների հեռավորությունը տեղանքում, եթե քարտեզի մասշտաբը 1:5000000 է:
7*5000000=35000000սմ=35000կմ

6.Քարտեզի մասշտաբը 1:300000 է: Տեղանքում երկու քաղաքների միջև հեռավորությունը 12կմ է: Որոշիր այդ քաղաքների հեռավորությունը քարտեզի վրա:
1200000:300000=4սմ

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն տնային աշխատանք 19.10.21

Տնային 1

Ինչո՞վ է պայմանավորված «ջերմոցային էֆեկտը»: Ի՞նչ գիտես դրա մասին:

Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրու՛, թե ի՞նչ սովորեցիր և պատրաստվի՛ր բանավոր քննարկման:
Ջերմոցային էֆեկտը դա մի այնպիսի շերտ է, որը ամբողջ Երկրիրը ծածկում է արևային ուժեղ ճերմությունից: Եթե ջերմոցաին էֆեկտը չլինե էր ճերմության զգալի փոփոխություններ կկատարվեին:

Դիտել
Դիտել 2

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն դասարանական 20.10.21

Դասարանական 1

Մեխանիկական շարժում, արագություն

  1. Ի՞նչ է մեխանիկական շարժումը։
    Մեխանիկական շարժումը որոշակի ժամանակահատվածում մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմինների նկատմամբ:
    2. Ինչի՞ նկատմամբ է շարժվում գետում լողացող ձուկը։
    Գետում լողացող ձուկն իր դիրքը փոխում է ափի նկատմամբ, ցած ընկնող անձրեվի կաթիլը՝ Եմմմմմմրկրի մակերևույթի նկատմամբ, ցանկապատի վրա մագլցելով կատուն՝ ցանկապատի նկատմաբ և այլն:

    3.Ինչո՞վ են իրարից տարբերվում շարժումները։
    Մարմինները կարող են շարժվել արագ կամ դանդաղ, հավասարաչափ կամ անհավասարաչափ, ուղղագիծ կամ կոր գծով:
    4. Ի՞նչ է ցույց տալիս արագությունը։ Ի՞նչ միավորներով է այն չափվում։
    Մարմնի շարժման արագությունը բնութագրվում է միավոր ժամանակում նրա անցած ճանապարհով: Եթե ճանապարհի որևէ հատվածում մարմնի շարժման արագությունը չի փոխվում ապա ասում ենք, որ այդ հատվածում մարմինը կատարում է հավասարաչափ շարժում: Հակառակ դեպքում շարժումը կոչվում է անհավասարաչափ: