Posted in Մաթեմատիկա 6

Սովորողների առաջարկած խնդիրները/հոկտեմբեր/

1. Թատրոնի տոմսարկղում վաճառվել է ներկայացման մանկական 156 և մեծահասակի 98 տոմս՝ 90000 դրամ ընդանուր արժեքով։ Հայրիկը իր և որդու համար մեկական տոմս է գնել։ Որքա՞ն դրամ է վճարել հայրիկը, եթե մանկական տոմսերը մեծահասակի տոմսերից 3 անգամ էժան են:
Պատ.՝ 800:

2. Վանդակավոր թղթի վրա պատկերված է քառակուսի, որի վանդակները ներկված են շախմատաձև՝ սև և սպիտակ գույներով: Սև վանդակների քանակը 25 է: Քանի՞ վանդակ կա քառակուսու մի կողմի վրա:
Պատ.՝ 7:

3. Որքանո՞վ կմեծանա 65732 թիվը, եթե գրության ձախ կողմից ավելացնենք 7 թվանշանը:
Պատ.՝ 700000-ով:

4. Գրի՛ր 0, 1, 2, 3, 4, 5, 6 թվանշանները դատարկ վանդակներում այնպես, որ գումարման գործողությունը ստացվի ճիշտ: Ի՞նչ թվանշան է գրված մոխրագույն վանդակում:
Պատ.՝ 5:

5. 35 թիվն ունի այսպիսի հատկություն. առանց մնացորդի բաժանվում է իր միավորների կարգում գրված թվանշանի վրա, այսինքն` 35-ը 5-ի բաժանելիս ստացվում է 7: 38 թիվը չունի այդ հատկությունը: 21-ից մեծ և 30-ից փոքր քանի՞ այդպիսի թիվ կա, որ ունի այդ հատկությունը:
Պատ.՝ 24, 25, 26, 28:

6. Գտի՛ր այն երկնիշ թվերի զույգերի քանակը, որոնց տարբերությունը 50 է:
Պատ.՝ 20:



Posted in Մայրենի 6-րդ դասարան

Օ-ի և Ո-ի ուղղագրությունը

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո. 

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անօրակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք: 

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգօսկր, գիշերոթիկ, երկօրյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ: 

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորօրալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ: 

դ/ ամանօրյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատօրյակ, հօգուտ, հողմակօծ, հօդս ցնդել, նախորոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, –օապարիկ, օթյակ: 

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զորուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնորեն, փղօսկր, օդանավ, օրրան: 

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբօրեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղօրոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցոր, օրորոց: