Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի ամփոփում 04.2022

Կրկնողական առաջադրանքներ, ածական

Վիլյամ Սարոյան․ Հրաշալի ձայնասկավառակը

Դասարանական աշխատանք 06.04.2022

Կրկնողական աշխատանք բայ

Ով ինչ անի, իրեն կանի

Մայրենի դասարանական աշխատանք 10.04.2022

Առաջադրանք. մայրենի 10.04.2022

Կապեր

Գործնական աշխատանք 07.04.2022

Մաղադանոսի այգին

Գործնական աշխատանք 2. 13.04.2022

Գործնական աշխատանք 13.04.2022

Գործնական աշխատանք 14.04.2022

Զատիկը մեր տանը

Դասարանական աշխատանք մայրենի․ 19.02.2022

Տղան և խնձորենին, առակ

Ղազարոս Աղայան․ «Երջանիկը խրճիթը»

Իմաստուն առակ ներկայի, անցյալի և ապագայի մասին

Հովհաննես Թումանյան, «Ամենից լավ տունը»

Փորձություն  (hնդկական  հեքիաթ)

Դասարանական աշխատանք 27.04.2022

Մակբայ և բայ

Գործնական աշխատանք

Posted in Պատմություն

Պատմություն 02-08.05.2022

Առաջադրանք 1

1.Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:
Պարթևաստանում կառավարում էր Վաղարշ առաջինը՝ ով նաև Տրդատ առաջինի /Տրդատ առաջինը Հայաստանի թագավորն էր/ եղբայրն էր, իսկ Հռոմը Պարթևստանի թշնամին էր, այդ պատճառով Հայաստանը և Պարթևստանը դաշնակիցներ էին և Հռոմի դեմ։

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:
Հայերը հաղթանակ կրելով ստիպում են հռոմեացի զինվորներին ծնկաչոք անցնել հայ-պարթևական զորքի նիզակների տակով։ Ներոն թագավորը համաձայնում է ճանաչել Տրդատի գահակալությունը միայն, եթե անձամբ գա իր տերության մայրաքաղաք և թագը ստանա իրենից։ Այդ ամենից հետո Ներոնը մեծ գումար և արհեստավորներ է տրամադրում Տրդատին, որպեսզի Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վերականգնվի։

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:
Հռանդեայի ճակատամարտից հետո Ներոնը շարունակում է այն։ Հետո Վաղարշի պատվիրակությունը հասնում է Հռոմ և կայսրը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը միայն, եթե անձամբ գա իր տերության մայրաքաղաք և թագը ստանա իրենից։ Կորբուլնը արշավում է Հայաստան, սակայն պատերազմը վերահսկելու փոխարեն խորհուրդ է տալիս ընդունել Ներոնի առաջարկը։ Վաղարշը և Տրդատը համաձայնվում են միայն, մեկ պայմանով, եթե՝ կնքվի խաղաղության պայմանագիր Հռանդեայում։ Հետո այդպես էլ կատարվում է։
Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Նեապոլիս, որտեղ ներկայանում է որպես՝ Ներոն։
Այնտեղից Ներոնը և Տրդատը մեկնում են Հռոմ։ Կայսրության մայրաքաղաքում Տրդատ թագավորը թագադրվում է, և Ներոն թագավորի կողմից ստանում մեծ գումար և արհեստավորներ, որպեսզի Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վերականգնվի։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն/էջ 118-122/Տրդատ Առաջին

Posted in Պատմություն

Պատմություն 25-30.04.2022

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:
2 թ․ Օգոստոս կայսեր թոռան՝ Գայոս Կեսարի գլխավորած բանակը, ներխուժելով Հայաստան, պաշարում է Արտագերս ամրոցը։
Արտաշեսյանների արքայատոհմից հետո Արտաշատում գահակալած թագավորներից առավել նշանավորը Զենոնն (18-34 թթ) էր, որի թագավորության տարիները խաղաղ էին։
1-ին դարի 1-ին կեսին Մեծ Հայքի թագավորական իշխանությունը ներկայացված էր երկու կենտրոններով։ Մեկը Արտաշատում էր, իսկ մյուսը՝ Ուռհա-Եդեսիայում, որտեղ գահակալում էր Աբգար 5-րդ (4-7թթ․, 13-50թթ․) թագավորը։ Նրա օրոք Եդեսիա են գալիս Քրիստոսի 12 աշակերտներից Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր հանդիպում էն Օթեաց խաչ վայրում և հիմնում Հայ առաքելական եկեղեցին։
51 թ․ Արտաշատում գահը զավթած վրաց թագավորի եղբայր Միհրդատի եղբորոդի Հռադամիզդը, դավադրաբար սպանելով նրան, Արտաշատում զավթում է գահը։
52 թ․ Պարթևստանի թագավոր Վաղարշ 1-ին Արշակունին և իր եղբայր Տրդատը պարթևական զորքով մտնում են Հայաստան, սակայն ցրտաշունչ ձմռան և հիվանդությունների պանտճառով հեռանում են երկրից։
54 թ․ հայ-պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին կրկին փորձում է գահակալել Արտաշատում։ Սակայն Ներոն կայսեր հրամանով զորավար Կորբուլոնի լեգեոնները ներխուժում են Մեծ Հայք և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում, ու սկսվում է 10 տարի տևած պատերազմը հռոմեական և հայ-պարթևական ուժերի միջև։
58 թ․ Կորբուլոնը գրավում է Արտաշատը և պաշարում Տիգրանակերտը։
61թ․ Ներոն կայսրը Հայաստան է ուղարկում հռոմեական նոր զորք՝ Պետոս զորավարի հրամանատարությամբ։
62 թ․ գարնանը Արածանիի ափին՝ Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտություն են կրում Վաղարշի և Տրդատի գլխավորած հայ-պարթևական ուժերից։
64 թ․ Կորբուլոնը կրկին արշավում է Հայաստան, սակայն պատերազմի փոխարեն Հռանդեայում կնքվում է խաղաղության պայմանագիր։
65 թ․ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ։
66 թ․ Տրդատ 1-ինը վերադառնում է Հայաստան՝ որպես թագավոր։
Տրդատ 1-ինին հաջորդած Սանատրուկ 2-րդի (88-110 թթ․) օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց Մծուրքը։
Վարղարշ 1-ինի (117-140 թթ․) օրոք Արարատյան դաշտում գտնվող Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի և վերանվանվեց Վաղարշապատ։
Վաղարշ 2-րդի (185-198 թթ․) ժամանակներից Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական։
Վաղարշ 2-րդին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ինը (198-215 թթ․), ում հռոմեական կայսրը խաբեությամբ հրավիրում է Ասորիք, ձերբակալում է և ուղարկում Հռոմ։
Նրա որդու՝ Տրդատ 2-րդի (216-255 թթ․) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը։
226 թթ․ Սասանյան Արտաշիրը գրավում է երկրի գահը։
3-րդ դարի կեսերին Սասանյան արքա Շապուհ 1-ինը հարձակվում է Մեծ Հայքի թագավորության վրա։ Տրդատ 2-րդը հեռանում է Հռոմեական կայրություն։ Հայոց գահին նստում է Խոսրով 2-րդը։

Բնութագրել Տրդատ Առաջինին
Տրդատ Առաջինը, հասնելով Նեապոլիս քաղաքը և ներկայանալով Ներոնին, հրաժարվում է իր վրայից հանել սուրը և իրեն պահում է որպես հաղթանակած կողմ։ Հռոմում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է Ներոնի կողմից՝ որպես Հայաստանի թագավոր, ինչպես նաև նրան մեծ գումար և արհեստավորներ են տրամադրվում՝ Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վերականգնելու համար։ Տրդատ 1-ինի գահակալության տարիներին (66-88 թթ․) Հայաստանի նեքին և արտաքին վիճակը կայունանում է։ Արտաշատ մայրաքաղաքի վերականգման հետ մեկտեղ նա կառուցապատում է Գառնու ամրոցը։

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:
62 թվականի գարնանը Հայ-պարթևական ուժերը հարձակվում են հռոմեական լեգեոնների վրա, պաշարում նրանց, ապա ստիպում հանձնվել Հռոմեական լեգեոններն անցնում են հայերի նիզակների լծի տակով, որը ամենաստորացուցիչ պատիժն էր զինվորականի համար, ապա փախչում և հեռանում Մեծ Հայքի տարածքից։ Երկու տարի անց՝ 64 թվականին, ճակատամարտի նույն վայրում կնքվում է Հռանդեայի պայմանագիրը, որով Տրդատ Ա-ն հռչակվում է հայոց արքա և հիմնադրում հայ Արշակունիների արքայատոհմը։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը
260թվականների կեսերից հայոց գահին նստում են պարսից դրածո մի քանի թագաժառանգներ, այդ պատճառով տվյալ ժամանակահատվածը կոչվել է «Ժամանակ անիշխանության»։

Աղբյուրը՝ Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 113-127

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բջջի կառուցվածքը

Մայիսի 2֊6

Սովորել՝ Բջջի կառուցվածքը։

Պատասխանել հարցերին։

  1. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։
    Կորիզ, քլորոպլաստ, ցիտոպլազմա, վակուոլ։
  2. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։
    Բջջաթաղանթը պաշտպանում է բջիջը ոչ պիտանի նյութերից, իսկ պիտանի նյութերը ներթափանցում են բջիջ։
  3. Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։
    Բջջահյութը հեղուկ է ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյութերով։
  4. Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։
    Պլաստիդները անգույն են։
Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 104

Պարապմունք 104.

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) 1006 – 832 = 174
832+174=1006

բ) 1405 – 1297 = 108
1405-108=1297

գ) 78 + 818 = 896
890-818=78

դ) 330 – 303 = 27
27+303=330

ե) 84 + 40 = 124
124-84=40

զ) 2003 + x = 4561
4561-2003=

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0
այո

բ) x – 5 = 0
ոչ

գ) 7 – x = 0
ոչ

դ) 3 – x = 0
այո

ե) 2 ⋅ x = 6
այո

զ) x = 6 – x
այո

3) Կազմե՛ք հավասարում և լուծե՛ք այն.

ա) x թվին գումարել են 4 և ստացել են 19:
x+4=19
19-4=15
x=15

բ) x թվից հանել են 10 և ստացել են 7:
x-10=7
10+7=17
x=17

գ) 35-ից հանել են x թիվը և ստացել են 5:
35-x=5
35-5=30
x=30

դ) 11-ին գումարել են x թիվը և ստացել են 25:
11+x=25
25-11=14
x=14

4.Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

Տուփի մեջ կոճակներ կային։ Երբ տուփի մեջ դրեցին ևս 30 կոճակ, դրանց քանակը դարձավ 95։ Սկզբում քանի՞ կոճակ կար տուփի մեջ։
x+30=95
95-30=65
x=65

5.ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝ 26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

6.Գտե՛ք անհավասարման լուծումը. ամբողջ թվերը միայն նշի՛ր.

ա) 2 < 3-7 < 8,

բ) 0 < 1-9 < 10,

գ) –7 < -6-11 <12,

դ) –2 < -1-2 < 3:

7.Բավարարո՞ւմ է արդյոք 2 թիվը տրված անհավասարմանը.

ա) x < 3
այո

բ) x > 4
ոչ

գ) 5x > 0
այո

դ) 2x <  3
ոչ

Posted in Ընդհանուր

Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը

Վիլյամ Սարոյան: Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը
Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:
Կարծում եմ դա գողություն է, որովհետև առանց որևէ մեկի թույլատվության չի կարելի վերցնել ուրիշի իրը։ Չնայած նրանց պետք էր ներել, որովհետև դա ընդամենը երեխաների փոքրիկ չարությունն էր։
3. Բնութագրիր Արամին:
Արամը ազնիվ և նպատակասեր տղա էր։
4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:
Մուրադը առանց տիրոջ թույլատվության վերցրել էր ձիուն, դա համարվում է գողություն և վատ արարք, բայց երեխայի երազանքը կատարվեց դա չի կարելի հաշվի չառնել։ Մուրադը ինքնավստահ, անվախ և խենթ մի տղա էր։
4. Բնութագրիր Խոսրով քեռուն:
Խոսրով քեռին՝ մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։
5. Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Դասարանական աշխատանք 04.05.2022

1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Թզաչափ- թիզ
խճանկար-խիճ
մշտատև-միշտ
կկվականչ-կկու
պտուտակ-պտույտ
փշրանք-փշուր
սիրալիր-սեր
ձիթապտուղ-ձեթ
մրջնաթթու-մրջուն
խնկաման-խնամել
ժրաջան-ժիր
ծլարձակել-ծիլ
ալրաղաց-ալյուր

2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:

Ապաշնորհ, խորին, նիրհել, նժդեհ, նշխար, խոնարհվել, նախագահ, ընդառաջ, արհեստ, ընդամենը, ընդհանուր, օրներգ, արհամարհել, լեհ, ապաշխարել, աշխարհ:

3. Բառաշարքում ընդգծել բայերը:
Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ, գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:

4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:

Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-բլրաշար
գարու հաց-գարեհաց
երթևեկության ուղի-երթուղի
զենք կրող-զինակիր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար-դիմանկար
չմուշկներով վազելը-չմշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր

5. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ թվական։
քառապատիկ, զրո, վատսունմեկերորդ, եռակի, տասներկու-տասներկու, յոթական, ութնյակ, չորս-բոոլորը, երկու հինգերորդ, միավոր։

6. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ ածական։
Խոշոր, անձրև, անտառ, քնքուշ, խեղճ, աղանձ, բարձր, պաստառ, բողոք, արգավանդ։

7. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ գոյական։
Երջանիկ, ավանդ, բլիթ, տխուր, բոբիկ, հողակոշտ, հարազատ, գորգ, դատարկ, աղմուկ։

8. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ շաղկապ։
Սակայն, փոխանակ, և, չնայած, ու, որովհետև, հանուն, բայց, մինջդեռ։

9. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ կապ։
Դեպի, երբեք, քանի, հօգուտ, նման, դարձյալ, պես, միշտ, շնորհիվ, գրեթե։

10. Բառաշարքում ընդգծե՛լ հինգ մակբայ։
Ամենուր, որոշ, աղմկոտ, վաղը, հերոսաբար, հազվագյուտ, խմբովի, կրկին, նախ։