Posted in Մայրենի 6-րդ դասարան

Զատիկը մեր տանը

Զատկից մեկ օր առաջ ես և իմ մայրիկը կատարում ենք զատկական գնումներ։ Հասնում ենք տուն և միասին նախապատրաստվում ենք։ Զատկական սեղանի մեր զանազան ուտեստներն են՝ ձուկ, տապակած կանաչի, գարնանային աղցաններ, խորհրդանշական չամիչով բրնձով փլավ, տոնական ներկված հավկիթներ և թխվածքաբլիթներ՝ համեմված զատկական սպասումով։
Սովորաբար շաբաթ երեկոյան գնում ենք եկեղեցի՝ ճրագ բերելու, ապա սկսվում է մեր ընտանեկան ընթրիքը։ Երբ բոլորը հավաքվում են սեղանի շուրջ, մենք զրուցում ենք նորությունների մասին, հետո տան փոքրերը երգում են, արտասանում։ Ըստ ավանդույթի վերհիշում ենք Զատկի խորհուրդը, իսկ կիրակի առավոտյան մասնակցում պատարագի։

Author:

Իմ անունը Անահիտ է, սովորում եմ 6-րդ դասարանում, սիրում եմ՝ ճապոնական մուլտֆիլմեր և նկարել։ Հիմա իմ նպատակն է սովորել ֆրանսերեն և իսպաներեն։

Leave a comment