Posted in Մայրենի 6-րդ դասարան

Մայրենի. 03.05.2022

Լրացնել բաց թողնված տառերը`է կամ ե:

Միջօրե  էր, աներևակայելի շոգ: Վարդգեսը, որ երկար տարիներ չէր եղել հայրենի գյուղում, նորեկի անհագուրդ հետաքրքրությամբ զբոսնում էր հարազատ վայրերում:  Վերելքներով ու վայրէջքներով ելևեջող  ճանապարհը ծանոթ էր նրան: Ահա երփներանգ դաշտերը, ուր արածում են գոմեշների նախիրները, Սևանհէկը, որ առատ  էլեկտրաէներգիա է մատակարարում շրջակա գյուղերին, լսվում է ծաղիկների առէջներից  նեկտար հավաքող մեղուների բզզոցը: Ճանապարհից աջ` գետեզրին, հնէաբաններ են աշխատում, որոնք մանրէաբանի բծախնդրությամբ զննում են  ինչ-որ պեղված բեկորներ: Առօրեական հոգսերով, կարևոր և անէական հարցերով տարված  տասը տարի չէր այցելել մանկությանը բնօրրանը և այժմ դողէրոցքով բռնվածի պես տենդագին  դիտում էր շուրջ բոլորը: Երբևէ մտածե՞լ էր, թե այսքան աներկբայորեն կապված է հայրենի գյուղին, երբևիցե անդրադարձե՞լ  էր, թե որքան ձգող է ծննդավայրը:  Ինչևիցե, կտրելով բազմերանգ ծաղիկներով պատված բլրակը, հասավ արգավանդ անդաստաններին:

Posted in Մաթեմատիկա 6

Պարապմունք 103

Թեմա՝ Հավասարումներ
Այն հավասարությունը, որում տառով նշանակված է մի անհայտ թիվ, կոչվում է մեկ անհայտով հավասարում:

Լուծել հավասարումը նշանակում է գտնել այն թիվը, որը տառի փոխարեն տեղադրելով՝ կստանանք ճիշտ հավասարություն:

Այդ թիվը կոչվում է հավասարման լուծում կամ արմատ:

Հավասարումները լուծելիս օգտագործում ենք հետևյալ հատկությունները:

1) Եթե հավասարության երկու մասերին գումարել կամ նրանցից հանել նույն թիվը, հավասարությունը չի փոխվի:  

2) Եթե հավասարության երկու մասերը բազմապատկենք նույն թվով կամ բաժանենք նույն, զրոյից տարբեր թվի վրա, հավասարությունը չի փոխվի: 

  1. Օրինակ

Լուծենք x−12=6 հավասարումը:

Հավասարման երկու մասերին գումարենք 12: Ստանում ենք՝ 

x−12+12=6+12
x=18

  1. Օրինակ

Լուծենք 4x+3=0 հավասարումը: 

Հավասարման երկու մասերից հանենք 3: Ստանում ենք՝

4x+3−3=−3
4x=−3

Հիմա հավասարման երկու մասերիը բաժանենք 4-ի: Ստանում ենք՝ 

4x /4=−3/4
x=−3/4

Առաջադրանքներ դասագրքից՝


646.
Այո
Ոչ
Այո
Այո
Ոչ
Ոչ
647.
-2-2=4
-4+4=0
0-100=-100
6+5=11
5-2=3
-7+11=-18
17-12=5
7-7=0
6+6=12
648.
3-5=-2
-7-(-2)=5
3-(-2)=-5
-8-12=-20
0+18=18
5-(-13)=8

Լրացուցիչ աշխատանք արագ աշխատողների համար:

927.
19-4=15
10+7-17
35-5=30
25-11=14
(8-7):2=0,5
928.
Այո
Ոչ
Ոչ
Այո
Այո
Այո
929.
2<4<8
0<4<10
-7<4<12