Posted in Պատմություն

Դասարանական աշխատանք /պատմություն/

Հնագույն հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր ինչ վկայություններ են հասել։
Նյութական մշակույթի մեջ մտնում են տաճարները, քանդակները, զարդերը և կահկարասները: Հոգևոր մշակույթի մեջ մտնում ես առասպելները, վիպերգերը, կրոնը և արվեստը:

Ինչ են առասպելները։
Առասպելները պատմություններ են հորինված մարդկանց կողմից: Առասպելը խաղում է մեծ դեր տվյալ երկրի համար, որովհետև համարվում է մշակույթի մի մաս:

Ներկայացնել Վահագնի, Տորք Անգեղ մասին։
Տորք Անգեղյա
Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստտգեղության համար Անգեղյա էին կոչում: Տորքը օժտված էր վիթխարի ուժով. նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում:
Վահագն
Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Ինչ է վիպերգը։
Վիպերգը տվյալ երկրի թագավորների մասին իրական պատմություններն են: Վիպերգը նույնպես համարվում է մշակույթ տվյալ երկրի համար:

Ներկայացնել Արտաշես և Սաթենիկ վիպերգի բովանդակությունը։
Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել էին Հայաստան։ Հայոց արքա Արտաշեսը դուրս էր եկել նրանց դեմ պատերազմի։ Հայոց զորքը գերի էր վերցրել Ալանների որդուն: Դա իմանալով Ալանների թագավորը հաշտություն է խնդրում՝ խոստանալով տալ ինչ ցանկանա։ Բայց Արտաշես արքան չի համաձայնում: Այդ ժամանակ պատանու քույրն է գալիս գետի ափը և խնդրում Արտաշեսին, որպեսզի նա ետ վերադարձնի եղբորը: Արքան տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան։ Նա իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Ալանաց թագավորը գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով էլ Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին: Այդ ժամանակ Արտաշեսը Սաթենիկի մեջքին գցում է պարան և արագ հասցնում իր բանակ։ Երկրները հաշտվեցին և դաշինք կնքեցին։ Ասում են, որ՝ արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել:

Ոսկի անձրև էր տեղում
Արտաշեսի փեսայության պահին,
Մարգարիտ էր տեղում
Սաթենիկի հարսնության պահի
ն։

Ներկայացնել հայկական դիցարանը։
Արամազդ
Արամազդ՝ հունական Զևս և հռոմեական Յուպիտերը համարվում էր գերագույն աստված հայկական դիցարանում: Նա բոլոր աստվածների հայրն էր, երկնքի և երկրի արարիչը։
Անահիտ
Անահիտը՝ հունական Հերա և հռոմեական Յունոնան: Հայոց աշխարհի մայրը, հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին:
Վահագն
Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Կարելի է համեմատել Արես աստվածի հետ:
Աստղիկ
Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ /Վենիերա/ մոլորակի հետ: Կարելի է համեմատել նաև Ափրոդիտե աստվածուհու հետ:
Նանե
Նանե՝ ռազմի աստվածուհի պաշտամունքը կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքի հետ: Ես մեծ նմանություն եմ նկատել հունական Աթենասի հետ և հռոմեական Միներվայի հետ:
Միհր
Միհրը եղել է հայոց դիցարանում երկնային լույսի, արևի մաքրության աստվածը։ Համնկել է հունական Հելիոսի և Ապոլլորի հետ:
Տիր
Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը: Որոշ նմանություն է նկատվել հունական Հերմեսի և հայկական Տիրի հետ:
Սպանդարմետ
Հին հայերի ստորերկյա թագավորության աստվածն էր Սպանդարմետը, ով հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Իմ առաջին օրը դպրոցում

Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը
Առաջադրանք:
Պատմիր քո դպրոցական առաջին օրվա մասին:

Ես անհամբեր սպասում էի առաջին օրվան: Ես մուտքի մոտ տեսա ինձ նման փոքրիկ թզուկների, ովքեր իրենց ծնողների հետ կանգնել էի և փսփսում էին: Մեզ մոտեցավ ինչ-որ լեդի ով հագել էր կարմիր վերանաշապիկ և սև շրջազգեստ: Նրա դեմքին տարօրինակ ժպիտ կար: Լեդին մեզ ներկայացավ որպես՝ <<ընկեր Թոռունյան>> և մեզ ուղեկցեց կանաչով ներկված մեծ սենյակ, որտեղ կաին գունավոր պաստառներ և կանաչ գրատախտակ: Մեզ մոտեցան բարձր դասարաններից աշակերտներ և օգնեցին, որպեսզի մենք նստենք փոքրիկ աթոռներին: Իմ կողքը նստեց գանգուռ և ինձանից մի քիչ ավելի կարճ տղա: Այդ պահին ցանկություն չկար տղային հետ խոսելու համար, այդ պատճառով ես շրջվեցի և սկսեցի խոսել մի ուրիշ աղջկա հետ: Մենք ունեինք շատ նմանություններ, բայց հնչեց մի տհաճ ձայն որը ստիպեց ինձ պտտվել: Ընկեր Թոռունյանը ներս մտավ և սկսեց մեզ հարցեր տալ մեր զբաղմունքներից, սիրելի ուտեստներից և մեր հետաքրքրություններից: Մենք խոսում էինք, երբ նորից, այդ տհաճ ձայնը լսվեց: Ընկեր Թոռունյանը մեզ կանչեց դպրոցի բակ: Մենք գունավոր աստիճանների վրայով իջանք բակ, որը զարդարված էր և ծառերի գեղեցկությամբ և աշակերտների ուրախությամբ: Երեխաներից մեկը գնդակ բերեց և մենք սկսեցինք խաղալ բակային խաղեր: Ժամանակը արագ անցավ և ես նորից տեսա իմ ծնողների ուրախ հայացքները: Այդ պահին ես նույնիսկ չէի ենթադրում, որ դպրոցում լինելու է առաջին սերս, առաջին վիրավորանքս և առաջին ըկերությունս:

Posted in Մայրենի 6-րդ դասարան

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
հաստատական
գնահատողական
ժխտական
սաստկական
երկբայական
սահմանափակման
կամային
8.զիջական
հաստատական-անկասկած, արդարև, անշուշտ, անպատճառ, անպայման, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած,
գնահատողական-դժբախտաբար, ցավոք
ժխտական- ո՛չ, չէ՛,
սաստկական-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ,
երկբայական- գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, արդյոք, կարծես թե,
սահմանափակման-միայն, մի՞թե, գեթ, լոկ, գոնե, սոսկ, միայն թե
կամային-հապա, մի
զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
ցուցական-ահավասիկ, ահա
զգացական-երանի

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Անկասկած նա ուզում էր այդ գիրքը։
Նույնիսկ դա չստիպեց նրան սովորել դասը:
Այնուամենայնիվ ամենինչ արդեն վերջացել է:
Կարծես թե նա դեռ ցանկություն ուներ մնալ Հայաստանում:
Ցավոք դա չկատարվեց:
Դու իրո՞ք ուզում ես մասնակցել այդ մրցույթին:
Դասարանում մանավանդ նրա կարողությունն էր նկատվել:
Ես ցանկություն ունեի մնալ միմիան այդ ճամբարում:

3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:
Իհարկե-անկասկած-անշուշտ-անտարակույս

հիրավի-իրավամբ

դժբախտաբար-տարաբախտաբար

լոկ-միայն

ասես-կարծես

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ֆլեշմոբ /բնագիտություն/

1. Քանի՞ տիպի են լինում արմատային համակարգերը:
Արմատային համակարգերը լինում են առանցքային և փնջաձև։

2. Ի՞նչ դեր է կատարում ցողունը բույսերի համար:
Ցողունը ապահովում է բույսի սննդառությունը, շնչառությունը, աճը, զարգացումը և վեգետատիվ բազմացումը:

3. Արմատն ինչպիսի՞ կարևոր գործառույթ ունի։
Արմատի օգնությամբ բույսը ամրանում է հողին, հողից կլանելով ջուր և հանքային աղեր ապահովում է բույսի սննդառությունը, շնչառությունը, աճը, զարգացումը և վեգետատիվ բազմացումը:

4. Ծաղկավոր բույսերն ինչպիսի՞ հիմնական խումբ օրգան համակարգերից են կազմված:
Վեգատիվ և Գենատիվ
Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի աճը, սննդառությունը, շնչառությունը, զարգացումը և վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, սերմը և պտուղը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են:

5. Ծաղիկներով բույսերը կոչվում են ……….. կամ ……..։ Նկարագրե՛լ ծաղիկով բույսերի խնամքը պատումների և տեսանյութի միջոցով։
Ծաղիկը, սերմը և պտուղը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են: