Posted in Մայրենի 6-րդ դասարան

Հրանտ Մաթևոսյան: Հացը

Հրանտ Մաթևոսյան: Հացը
Հարցեր և առաջադրանքներ
1Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
2 Քննարկիր հոր և որդու առաջին երկխոսությունը:
— Եթե քեզ մի բան խնդրե՞մ։
Ես գիտեի, թե ինչ է խնդրելու հայրիկը, բայց հարցրի.
— Ի՞նչ խնդրես։
Եվ շատ մեծ ամոթ էր, որ գիտեր, սակայն չիմանալու էի տալիս նրա խնդրանքը։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել,— ասաց իմ հայրիկը։
— Ո՞վ է տեսել,— հարցրի ես։
— Անտառապահը։
— Ե՞րբ է տեսել,— հարցրի ես։
— Երեկ իրիկուն։
Ես կարողացա չհարցնել՝ «ինչո՞ւ է տեսել»։ Ես հարցրի.
— Պարզ բացատը որտե՞ղ է։
— Դու կարծեմ լավ գիտես, թե որն է Պարզ բացատը։
— էն հեռո՞ւն։
Նա չպատասխանեց, և ես հասկացա, որ նա ինձանից մի քիչ նեղանում է։ Ես հարցրի.
— Ուզում ես գնամ գտնեմ բերե՞մ մեր խոզերը։
— Ես ոչինչ էլ չեմ ուզում,— ասաց նա։
— Մեր խոզերը Պարզ բացատում տեսնող է եղել, հետո՞,— ասացի ես։
Աոանց աատասխանի նա շուռ եկավ գնալու։
— Լավ,— ասացի ես,— կգնամ։ Բայց եթե էնտեղ չլինեն՝ ի՞նչ անեմ։
— Չգիտեմ։
Նա իրոք նեղանում էր, որովհետե ինքը չէր կարող փնտրելու գնալ, իսկ ես տալիս էի ալարկոտ անբանի հարցեր։
— Ներողություն,— ասաց նա,— գիրքդ կարդա, ներողություն։
— Լավ,— ասացի ես,— հետքերը կգտնեմ, հետքով էլ իրենց կգտնեմ։

3 Ընդգծիր այն հատվածները, որոնցում տղան գիտակցում է իր արարքի տգեղությունը:
4 Տղային արդարացրու, մեղադրիր, բնութագրիր:
Ես տղային արդարացնում եմ նրանով, որ բոլորիս մոտ էլ լինում է այդպիսի ծույլ տրամադրություն և չպետք է մոռոնալ, որ վերջում տղան նաև զղջաց այդ արարքի համար։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Հյուսվածքներ

Մայիսի 10-13

Սովորել՝ Հյուսվածքներ թեման

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է հյուսվածքը:
    Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջիային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք։
  2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:
  3. Բույսի ո՞ր մասերում է տեղադրված գոյացող հյուսվածքը:
    Այն գտնվում է արմատի ծայրին, ընձյուղի գագաթին, ցողուններում և արմատներում։

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր:
    Շարակցական հյուսվածք
  2. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք:
    Շարակցական, նյարդային, մկանային, էպիլեթային։
  3. Ի՞նչ պաշտպանական դեր է կատարում շարակցական հյուսվածքը:
    Շարակցական հյուսվածքը կարող է լինել հեղուկ, փուխր և պինդ։ Օրինա՜կ արյունը հեղուկ շարակցական հյուսվածք է։