- Բառաշարքում ընդգծել բայերը:
Զրնգալ, գազազել, սիրեցյալ, գրոհել, ծխալ, բզզալ, հավելյալ, ջահել, կարդալ, ուղեկալ, շանթարգել, ալարել, կանխակալ: - Բառաշարքում ընդգծել 5 ածանցավոր գոյական:
Հաճախորդ, անձրևորդ, բացատ, բաճկոն, բանվոր, ծամոն, լուսադեմ, գրպան, իշխան: - Բառաշարքում ընդգծել 5 բարդածանցավոր գոյական:
Քարածուխ, կրակմարիչ, քաղաքագիտություն, դիմափոշի, դիտորդ, ջրասուզակ, տասնամյակ, լեռնաշխարհ, սփյուռքահայ: - Բառաշարքում ընդգծել հոգնակի թվով 5 գոյական:
Գրաբեր, սուսեր, գրքեր, լապտեր, կայքեր, հրավեր, պարկեր, երկնաքեր, նվեր, թիեր: - Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանի 5 ածական:
Խստագույն, շագանակագույն, չարագույն, հզորագույն, նռնագույն, բոցագույն, փոքրագույն, լավագույն, ցորնագույն: - Բառաշարքում առանձնացնել 5 դասական թվական:
Քսանմեկերորդ, հարյուր մեկ, մեկ չորրորդ, առաջին, չորրորդ, հնգյակ, հարյուրերորդ, երեք քառորդ, իններորդ: - Բառաշարքում առանձնացնել 3-ական տեղի, ժամանակի, ձևի, չափի մակբայ:
Գաղտագողի, շուրջբոլորը, օրեցօր, ամենուրեք, ամենևին, շատ, բարեկամաբար, այժմ, արագ-արագ, ներքև, հավիտյան, ամբողջովին:
տեղի-շուրջբոլորը, ամենուրեք, ներքև
ժամանակի-օրեցօր, այժմ, հավիտյան
ձևի-գաղտագողի, բարեկամաբար, արագ-արագ
չափի-շատ, ամբողջովին, ամենևին - Բառաշարքում առանձնացնել 5 հետադրություն:
Հանուն, առթիվ, պես, առանց, նկատմամբ, նախքան, հօգուտ, հետ, համար: