Posted in Մայրենի

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Անհասկանալի բառերը դուրս գրել:
Անհասկանալի բառ ես չունեի:

Author:

Իմ անունը Անահիտ է, սովորում եմ 6-րդ դասարանում, սիրում եմ՝ ճապոնական մուլտֆիլմեր և նկարել։ Հիմա իմ նպատակն է սովորել ֆրանսերեն և իսպաներեն։

Leave a comment